Միջնադարյան ամենասարսափելի պատժամիջոցը (ֆոտո 16+)
ՖՈՏՈԲոլոր ժամանակներում էլ մեղավորները պատժվել են: Եվ պատժիչ միջոցները եղել են շատ բազմազան: Բայց աշխարհում գոյություն ունի կախաղանի մի տեսակ՝ Լինչի անվանումով, որն առանց վարանելու կարելի է համարել առավել սարսափելին:
Լինչին անվանում են նաև «ծովային տեգի խայթոց» կամ «մահ՝ հազար կտրվածքներով»: Լինչի ժամանակ մեղավորի մարմնից կտրում-հանում էին տարբեր մասեր,և այս տանջանքը բավականին երկար էր տևում: Այս պատիժը սկիզբ է առել Չինաստանում Ցին թագավորի օրոք: «Հազար կտրվածքներով մահ»-ը կիրառել են դեռևս միջնադարում մինչև 1905 թվականը: Այսպիսի պատժամիջոց կիրառել են հիմնականում հայրասպանների և հայրենիքը դավաճանողների դեմ: Պատահում էին նաև դեպքեր, երբ կախաղանի ժամանակ հանցագործին մասնավորապես ափիոն էին տալիս: Սա հնարավորություն էր տալիս երկարաձգել դաժան խոշտանգումները: Ափիոնի ազդեցության շնորհիվ զոհը սկսում էր ծիծաղել և այդպիսով ցավն ավելի քիչ էր զգացվում: