Ի՞նչ անել, եթե մազերի գույնը գեղեցիկ չի ստացվել. 3 պարզ խորհուրդ
ՖՈՏՈՉնայած ժամանակակից ներկերը հեշտ է օգտագործել, տնային պայմաններում սխալներ հաճախակի են լինում: Ի՞նչ անել, եթե անհաջող եք ներկել մազերը:
Եթե տնային պայմաններում ներկելու արդյունքում ստացել եք ոչ ձեր նախընտրած գույնը, ապա գործեք ըստ ստացված արդյունքի.
1. Կանաչ երանգ. (հիմնականում հայտնվում է բաց մազերը շեկացնելիս) կարելի է չեզոքացնել կարմիր գույնի պիգմենտների շնորհիվ, որոնք առկա են մուգ ներկված մազերի շամպույններում: Լվանալով մազերը` ցողեք դրանք ասպիրինի լուծույթով (2 հաբեր 1.5 լիտր ջրին): Լուծույթը լվանալ պետք չէ:
2. Կարմրավուն երանգ. Հաճախ առաջանում է մուգ մազերը բացացնելիս: Պետք է կամ կրկին ներկել մազերը նույն գույնի ներկով, կամ փորձել ավելի բաց գույնի ներկ:
3. Մազերի շատ վառ գույն. Եթե ներկման արդյունքում մազերը ստացել են շատ հագեցած գույն, անմիջապես լվացեք գլուխը թեփի դեմ շամպունով, ինչից հետո քսեք սնուցող դիմակ, թողնելով այն մազերին 30 րոպե: Շամպունը կբացի մաշկը, իսկ դիմակի բաղադրիչները կներծծվեն ներս և դուրս կբերեն պիգմենտների մի մասը: