Վանգայի երազահան. ԾԱՂԻԿՆԵՐ
ՖՈՏՈԾաղիկները՝ ըստ Վանգայի երազահանի
Երազում ծաղկեփնջի համար ծաղիկներ հավաքելը նշանակում է, որ կսկսեք աշխարհը ճանաչել և ըմբռնել:
Ձեզ նվիրում են ծաղիկներ, և դրանք ծակում են ձեր ձեռքը, նշանակում է, որ սիրելիի կամ ուղղակի մտերիմ անձնավորության դավաճանությունը ձեզ հոգեկան վիթխարի տառապանքներ կպատճառի:
Եթե ինչ-որ մեկը տրորել է ձեր այգու ծաղիկները, նման երազը կանխագուշակում է, որ չարակամները ոչ մի ջանք չեն խնայի, որպեսզի ինչ-որ կարևոր տեղեկատվություն ձեզ հասնի:
Եթե երազում ձեր տանը բազմաթիվ սենյակային ծաղիկներ եք տեսնում, նշան է ձեր զգացմունքների գաղտնապահության:
Տեսնել հիասքանչ այգի, որտեղ վիթխարի քանակությամբ զարմանալի գեղեցիկ, բուրումնավետ ծաղիկներ են աճում, նման երազը կանխատեսում է նույնքան զարմանալի ռոմանտիկ հանդիպում:
Թառամած ծաղիկները սուրհանդակն են բաժանման, առողջության հետ կապված խնդիրների:
Սեփական այգում ծաղիկներ ցանելը նշանակում է, որ ազնվական, իմաստուն քայլ կկատարեք:
Եթե երազում տեսնում եք, որ երկրպագուները ձեզ պատում են ծաղիկներով, նշանակում է, որ ձեր հոգեկան միայնությունը կձգձգվի, իսկ չափից դուրս մեծ նկրտումները, ամենայն հավանականությամբ, չեն իրագործվի:
Դաշտային ծաղիկներից ձեզ համար պսակ հյուսելը նշանակում է, որ մոտ ապագայում կհանդիպեք ձեր սիրուն և երջանիկ կամուսնանաք:
Եթե երազում ձեզ անոթի մեջ դրված սենյակային ծաղիկ են նվիրում, նշանակում է, որ կիմանաք մեկի մահվան մասին: