Ահա թե ինչի հետ են գիտնականները կապում աչքերի բիբերի լայնանալը
ՖՈՏՈԶուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են: Դա ապացուցել են նաև հոգեբանները, որոնք գտել են կապ աչքերի բիբերի լայնության և զրուցակիցների միջև վստահության միջև:
Պարզվում է, եթե զրուցակիցներից մեկը վստահում է մյուսին, նրա բիբերը լայնանում են: Այն դեպքում, երբ բաց և փոխվստահության մթնոլորտում ընթացող զրույց է, նրանց բիբերի լայնությունը նույնն է:
Իսկ եթե զրուցակիցերից մեկի բիբերը ավելի լայն են կամ նեղ, քան մյուսինը, ապա նրանց միջև վստահության մակարդակը տարբեր է: Սա պետք է հաշվի առնել` խարդախի կամ ստախոսի թակարդը չընկնելու համար:
Նման եզրահանգման համար գիտնակաները անցկացրել են գիտափորձ, որի ընթացքում մասնակիցներին ցուցադրել են բիբերի տարբեր լայնությամբ մարդկանց լուսանկարներ: Մասնակիցներին խնդրել են պատասխանել` պատրա՞ստ են արդյոք նրանք տալ լուսանկարներում պատկերված անձանց 1-ից 5 եվրո:
Եթե լուսանկարում պատկերված մարդը վստահություն է ներշնչել մասնակցին, նրանց բիբերի լայնությունը հավասարվել է և մասնակիցը պատրաստ է եղել նրան տրամադրել բավականին խոշոր գումար:
Ի դեպ, նեղ բիբերը միշտ առաջացնում են անվստահության զգացում, նշում են գիտնականները: Հավանաբար դա կապված է նրա հետ, որ բնության մեջ փոքրիկ բիբերը միշտ ագրեսիայի և չարության նշան են: