Եթե Ձեր զուգընկերը խնդրում է անել այս 7 բաները, ապա անհապաղ հեռացե՛ք նրանից
ՖՈՏՈԱմուր հարաբերություններ կառուցելու համար փոխադարձ սիրո հետ մեկտեղ կարևոր է նաև փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Եթե Ձեր զուգընկերը խնդրում է անել այս 7 բաները, ապա դա խոսում է հարգանքի, վստահության ու նաև սիրո բացակայության մասին։
Մեծ փոփոխության գնալ
Սանրվածքի նոր ձև կամ նմանատիպ այլ բաներ առաջարկելը լիովին նորմալ է, սակայն եթե Ձեր զուգընկերը Ձեզ խնդրում է այնպիսի մեծ փոփոխությունների գնալ, ինչպիսիք են կարիերայի, կրոնի, ուսման կամ Ձեր անհատականության հիմքը կազմող նմանատիպ այլ բաների փոփոխությունը, ապա դա լուրջ ահազանգ է։ Մասնագետները պնդում են, որ հարաբերություններում անչափ կարևոր է չփորձել կառավարել զուգընկերոջը։ Լավ զուգընկերը փոխարենը Ձեզ փոխել փորձելու՝ կաջակցի Ձեզ՝ հասնելու Ձեր նպատակներին։ Իսկ եթե անհամաձայնություն է առաջանում որևէ բանի շուրջ, ապա առողջ հարաբերությունների դեպքում զույգերը փորձում են զրուցել ու հասնել փոխհամաձայնության։
Տալ Ձեր հեռախոսի գաղտնաբառը
Բնական է, որ զուգընկերների միջև գաղտնիքներ չպետք է լինեն, սակայն անձնական գաղտնիությունը պետք է այդպիսին էլ մնա։ Ձեր գաղտնաբառերը պահանջելը լիովին սխալ է։ Եթե Ձեր զուգընկերը մշտապես ուզում է ստուգել Ձեր նամակները, զանգերը և այլն, ապա դա լուրջ նշան է այն բանի, որ նա չի վստահում Ձեզ։ Իսկ վստահությունը առողջ ու ամուր հարաբերությունների հիմքն է. մի՛ մոռացեք այդ մասին։
Օգնել նրան, քանի որ նա օգնել է Ձեզ
Իրական զուգընկերները գիտեն փոխզիջումների գնալ ու ծառայել միմյանց։ Իրականում, լավագույն հարաբերությունները նրանք են, որտեղ հնարավոր չէ ասել՝ ով է ում համար ավելի շատ բան արել, որովհետև այսպիսի հարաբերություններում զույգերն ամեն բան անում են անհատույց։ Այնպես որ, եթե Ձեր զուգընկերը հրաժարվում է օգնել Ձեզ կամ ուզում է, որ Դուք օգնեք՝ հիշեցնելով Ձեզ համար իր արածը, ապա նա տեղ չունի ձեր կողքին։
Ստել նրանց համար
Դուք երբեք պարտավոր չեք ստել կամ էլ անբարոյական ու անօրինական կերպով որևէ գաղտնիք պահել՝ հանուն Ձեր զուգընկերոջ։ Հոգեթերապևտներն ասում են, որ գաղտնիությունն ու սուտը կործանում են հարաբերությունները, ու այն, որ Ձեր զուգընկերը ձեզ ընտրության առաջ է կանգնեցնում սիրո ու նրանց արածը ճիշտ համարելու միջև, արդար չէ։
Դուրս գալ աշխատանքից
Որոշ տղամարդիկ իրենց տղամարդկությունը փորձում են ապացուցել՝ հարաբերություններում իրենց զուգընկերոջը ղեկավարելով։ Եթե նա Ձեզնից պահանջում է հրաժարվել Ձեր տաղանդներից, հմտություններից, կարիերայի հեռանկարներից՝ մտածելով միայն իր մասին, ապա նրանց կողքին Դուք դժվար թե երջանիկ լինեք։
Չխոսել որևէ թեմայի շուրջ
Յուրաքանչյուրիս համար էլ կան այնպիսի թեմաներ, որոնց մասին խոսելը դժվար է լինում, սակայն սխալ է արգելել զուգընկերոջը խոսել որևէ թեմաների շուրջ։ Ամուր հարաբերություններում կարևոր է չվախենալ ու չխուսափել դժվար խոսակցություններից ու գալ խնդրի լուծման։
Չշփվել մոտ ընկերուհու հետ
Հնարավոր է՝ Ձեր զուգընկերը չսիրի Ձեր քրոջը կամ մանկության ընկերուհուն, բայց նա պետք է հարգի Ձեր հարաբերությունները նրանց հետ։ Ձեր զուգընկերը երբեք չպետք է Ձեզ ընտրության առջև կանգնեցնի իր և Ձեզ սիրելի այլ մարդու միջև՝ միայն այն պատճառով, որ նա չի հավանում նրանց։