Պարզ կանոններ. Ինչպես նիհարել առանց դիետաների
ՖՈՏՈՆերկայումս կան նիհարելու ահռելի քանակությամբ միջոցներ: Մի մասի մասին մենք իմանում ենք ընկերներից և ծանոթներից, մյուս մասը տեսնում ենք գովազդով: Մարդը, ով տարված է նիհարելու մոլուցքով, երկար չի մտածի, թե դրանցից որոնք են օգտակար, իսկ որոնք կարող են լրջորեն խաթարել առողջությունը:
Հենց դա էլ օգնում է բիզնեսմեններին ստանալ մեծ գումարներ տարբեր սարքերի, ծառայությունների մատուցման համար, որոնք «կազատեն ավելորդ կիլոգրամներից առանց սննդի մեջ սահմանափակումների»: Եվ շատերը հավատում են դրանց, քանի որ նիհարել՝ առանց մեծ ջանքեր գործադրելու, շատ գրավիչ առաջարկ է:
Սակայն գերակշիռ դեպքերում նիհարող մարդը ընդամենը կկորցնի հերթական գումարը, քան ավելորդ քաշը: Ոչ մի գովազդվող սարք չի օգնի, եթե մարդը չի կառավարում իր ամենօրյա ուտելը: Այդ պատճառով, որպեսզի նիհարեք մեկընդմիշտ, պետք է առաջին հերթին վերանայեք ձեր սննդակարգը:
Եվ այսպես, առաջին հերթին նախապատվությունը պետք է տալ առողջ սննդին: Պետք է ինքներդ ձեզ համոզեք, որ ճիշտ սնվելը օգտակար է և համեղ: Եվ դա իսկապես այդպես է: Որևէ մեկը ձեզ չի պարտադրում սնվել խոտերով և ոչ համեղ խյուսով: Կան մեծաթիվ բաղադրատոմսեր, որտեղ նշվում է, թե ինչպես պատրաստել համեղ և օգտակար սնունդ:
Երկրորդ, սնվել պետք է ամեն օր որոշակի ժամերի: Ինչով է դա օգտակա՞ր: Սովորեցրեք ձեր օրգանիզմը կարգուկանոնի և ամեն անգամ սնունդի օգտագործումից առաջ ձեր օրգանիզմը կարտադրի մարսողության հեղուկ: Դրա շնորհիվ սնունդը ավելի լավ, հետևաբար, ձեր մարմնի համար առանց ավելորդ հետևանքների կյուրացվի:
Երրորդ. Սննդի ձեր չափաբաժինը պետք է տեղավորվի մեկ ափսեի մեջ: Մարդու ստամոքսը իր մեջ տեղավորում է 500 միլիլիտր, ներառյալ հեղուկը: Այսինքն` մեկանգամյա սնունդը պետք է լինի 0.5 լիտր: Բացի այդ, սնվելով ոչ մեծ չափաբաժիններով, դուք զգալիորեն թեթևացնում եք ձեր ստամոքսը: Եթե ամեն սնվելու արանքում լինի 3-4 ժամ, իսկ չափաբաժինը լինի փոքր, ձեր օրգանիզմը կհասցնի մարսել ողջ սնունդը:
Եվ ամենակարևորը. Մի կերեք, եթե քաղցած չեք: Շատ կարևոր է լսել ձեզ և ձեր մարմնին: Պետք չէ սնունդը դարձնել պաշտամունքի առարկա: Սնունդը ընդամենը վառելանյութ է, ոչ ավել: Այն պետք է ընդամենը կենդանի մնալու համար:
Իհարկե, սկզբում դժվար կլինի հարաժարվել ձեր՝ սննդին վերաբերող սովորույթներից, բայց հավատացեք, ձեր կյանքը կփոխվի դեպի լավը: Զբաղվեք սիրելի գործով և մի մտածեք ուտելիքի մասին: Չէ՞ որ ավելորդ քաշը ոչ միայն խանգարում է ձեզ ինքնավստահ զգալ, այլ նաև շատ հիվանդությունների պատճառ է դառնում: