Առողջության համար 10 լավագույն ըմպելիքները
ՖՈՏՈՄարդուն անհրաժեշտ է խմել մի քանի լիտր հեղուկ յուրաքանչյուր օր: Այժմ մենք գիտենք, թե ինչ է պետք խմել՝ մնալով առողջ և ուժեղ:
Առաջին տեղում է որակյալ խմելու ջուրը: Մարդն, անպայման, պետք է օգտագործի մի քանի բաժակ ջուր ամեն օր: Իսկ ահա երկրորդ տեղը դիետոլոգները տվել են անանուխով թեյին: Այն կօգնի թուլանալ երեկոյան, կհանի սթրեսը և կկարգավորի մարսողությունը:
Հաջորդը կանաչ թեյն է: Այն կօգնի ամրացնել սիրտը և անոթները, զերծ կպահի օնկոլոգիայի զարգացումից և օրգանիզմը կազատի վտանգավոր տոքսիններից:
Կաթը չորրորդ տեղում է: Ամինաթթուները օգնում են ազատվել խոլեստերինից, իսկ կալցիումը և վիտամին D-ն թույլ չեն տա ձեզ արագ ծերանալ և կօգնեն մնալ լավ ֆիզիկական վիճակում:
Հաջորդ հորիզոնականում տոմատի հյութն է: Լոլիկը նվազեցնում է քաղցկեղի վտանգը, չունի շատ կալորիաներ և սնում է օրգանիզմը անհրաժեշտ վիտամիններով:
Նարնջի հյութը բարելավում է մարդու իմունիտետը, այդ պատճառով այն նույնպես օգտակար ըմպելիքների շարքում է:
Բժիշկները խորհուրդ են տալիս նաև ըմպել մրգային հյութեր: Լոռամրգի հյութը կարող է փոխարինել անտիբիոտիկները շնորհիվ մեծ քանակության բենզոյնային թթվի:
Կակաոն և շոկոլադը պետք է խմել տոնուսի բարձրացման և երջանկության զգացման համար: Սերոտոնինը կօգնի ձեզ ունենալ լավ տրամադրություն:
Վերջինը ռեյտինգում, բայց ոչ վերջինը ըստ օգտակարության վիտգրաս հետաքրքիր ըմպելիքն է: Այն պատրաստում են հասուն ցորենից: Այն ունի մեծ քանակությամբ հանքային նյութեր և վիտամիններ: