Այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 7543 ուղևոր. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 7543 ուղևոր:
«Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հունիս ամիսներին մեկնել է 532 հազար 580, ժամանել՝ 526 հազար 254 ուղևոր: Իսկ ահա «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին մեկնել է 18 հազար 195, վերադարձել՝ 16 հազար 978 ուղևոր:
Նկատենք, որ սա ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական վիճակագրությունն է, որտեղ ներկայացված է Հայաստանի երկու օդանավակայաններից՝ «Զվարթնոցից» և «Շիրակից» ուղևորների մեկնման և ժամանման տվյալները: Իսկ ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսն էժան է»:
Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում: