Որն է հակաբիոտիկների գլխավոր վտանգը
ՖՈՏՈՆիդեռլանդացի գիտնականները պարզել են, որ վաղ տարիքում հակաբիոտիկների գործածումը հետագայում ալերգիկ հիվանդությունների առաջացման հավանակություն է առաջացնում։
Գիտնականները հետազոտություններ են արել, որպեսզի պարզեն, թե կյանքի առաջին երկու տարում հակաբիոտիկների ընդունումը ինչ ազդեցություն է ունենում հետագայում հիվանդությունների, մասնավորապես, մաշկաբորբի եւ խոտատենդի առաջացման վրա:
Արդյունքում պարզվել Է, որ հակաբիոտիկների վաղ ընդունման պատճառով մաշկաբորբի զարգացման ռիսկը կազմել Է 15 – 41 տոկոս: Այս դեպքում խոտատենդի առաջացման հավանականությունը կազմել Է 14 – 56 տոկոս:
Այնպիսի ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառը, ինչպիսիք են մաշկաբորբը եւ խոտատենդը, գիտնականները տեսնում են աղիներում միկրոօրգանիզմների քայքայման մեջ, որի պատճառը հակաբիոտիկների գործողությունն Է: Իր հերթին դա հանգեցնում Է իմունային համակարգի ճնշման, ինչն այն խոցելի Է դարձնում ալերգիայի համար: