Պարզ վարժություններ ձիգ և գեղեցիկ կուրծք ունենալու համար
ՖՈՏՈՆերկայացնում ենք պարզ վարժություն, որի օգնությամբ կարող եք ձեռք բերել ձիգ և գեղեցիկ կուրծք: Հավատացեք, կատարելով այս վարժությունը, արդյունքներն անսպասելիորեն արագ կերևան:
Կանգնում ենք երեսը դեպի պատը, ոտքերը բացում ենք ուսերի լայնությամբ, ձեռքերը դնում ենք պատին և սկսում ենք մարմնով առաջ գնալ: Միևնույն ժամանակ ձեռքերի ափերը քիչ-քիչ մոտեցնում ենք իրար, այնուհետև սկսում ենք նույն կերպ ձեռքերի ափերը հեռացնել իրարից: Վարժությունը կրկնել 8 անգամ:
Կանգնում ենք ուղիղ, ոտքերը բացում ենք ուսերի լայնությամբ: Ձեռքերը պարզում ենք այնպես, ինչպես աղոթելիս, այնուհետև 8 վայրկյան սեղմած ենք պահում: Մի ձեռքի մատներով սկսում ենք սեղմել մյուս ձեռքի մատները: Այս ընթացքում կարող եք զգալ, թե ինչպես են լարվում կրծքի մկանները: Վարժությունը կրկնել 8 անգամ: