Ինչպե՞ս ձերբազատվել աչքերի տակ առաջացած սև պարկերից
ՖՈՏՈԻնչպես պարզվում է, աչքերի տակ սև շրջանակներ հայտվում են մի քանի պատճառով: Նախ և առաջ պետք է հասկանալ, որ դա կարող է ապրելակերպի, առողջական խնդիրների հետևանք լինել:
Կարևոր է իմանալ, որ աչքերի շուրջ մաշկը բարակ և նուրբ է, որտեղ գրեթե չկան ճարպագեղձեր, իսկ մաշկը ենթամաշկային բջջանքից բաժանվում է բարակ թաղանթով: Աչքերի տակ արյունատար անոթները շատ մոտ են գտնվում մաշկի մակերեսային շերտին, իսկ բարակ թաղանթի դեպքում նրանք թափանցում են մաշկի տակից, ինչից էլ ստեղծվոմ է մուգ հետքի էֆեկտ:
Աչքերի մուգ շրջանակները հուշում են ինչպես սթրեսի, այնպես էլ մի շարք հիվանդւությունների մասին: Խորհուրդ է տրվում անպայման դիմել համապատսախան մասնագետի:
Սև շրջանակները մի փոքր հանգստցնեու համար կարող եք երիցուկով թուրմ պատրաստել և 5 րոպե դնել աչքերին: Իսկ դիմահարդարման համար ընտրեք սաղմոնի երանգ:
Ի դեպ, եթե թուրմերը չեն օգնում ազատվել աչքերի սև շրջանակներից, ապա դիմեք սրտանոթային կամ երիկամների մասնագետի օգնությանը: