Դատավորները դիմումներ են ներկայացնում, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը դիմում է ներկայացրել դատավորների խորհուրդ, որ իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: Նշենք, որ դատավորներն այդ քայլին գնում են, քանի որ դատական գործերը «թափվել են գլխներին». այնքան շատ են, որ չեն հասցնում քննել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: