Շքեղ կանանց 14 սովորությունները
ՖՈՏՈ168.am/Եթե Դուք երբեք շքեղ, էլեգանտ և ոճային կանանց հագին չեք տեսնում սուրճի հետքերով վերնաշապիկ, կամ պատռված զուգագուլպաներ և չեք նկատում, թե որքան են նրանց ցավեցնում բարձրակրունկ կոշիկները, դա չի նշանակում, որ նրանց հետ նմանատիպ բաներ չեն կատարվում: Նրանք գերմարդիկ չեն, պարզապես գիտեն ինչպես դուրս գալ դժարին իրավիճակներից:
1. Երեկոյան պլանավորեք, թե ինչ եք հագնելու առավոտյան:
Լավ տեսք ունենալու համար անհրաժեշտ է երկար և մանրակրկիտ պատրաստվել:
2. Հատկացրեք ինքներդ Ձեզ բավարար ժամանակ պատրաստվելու համար:
Դրա համար անհրաժեշտ է վաղ արթնանալ և պատրաստել հագուստ՝ ներկայանալի տեսք ունենալու համար:
3. Ընտրեք ճիշտ ներքնազգեստ:
Առաջին հերթին, դա Ձեր ինքնավստահության հիմքն է: Երկրորդը, ներքնազգեստը պետք է համապատասխանի Ձեր հանդերձանքին:
4. Ոգեշնչվեք մյուս շքեղ կանանցից:
Հայտնի ոճային կանանցից օրինակ վերցնելը նույնպես կարող է օգտակար լինել: Եվ նրանք կարող են լինել Ձեր գործընկերները, Instagram-ի հայտնի օգտատերերը կամ գուցե Վիկտորիա Բեքհեմը:
5. Պատշաճ հագուստ:
Թվում է պարզ է, բայց շատ նորաձև է. այս արտահայտությունը նշանակում է, որ Դուք համապատասխանում եք իրավիճակին՝ եղանակին, միջոցառմանը:
6. Կրեք միայն Ձեր չափսին համապատասխան հագուստ:
Յուրաքանչյուր նորաձև կին ունի նեղ ջինսե տաբատ: Բայց որքան էլ այն գրավիչ տեսք ունենա, երբեք մի կրեք փոքր և նեղ հագուստ:
7. Ձեր կերպարը լրացրեք միայն մեկ թանկարժեք դետալով:
Գեղեցիկ կաշվե գոտի, էլեգանտ ականջօղեր, բրենդային պայուսակ. ամեն ինչ պետք է չափավոր տեսք ունենա:
8. Ընտրեք կատարյալ աքսեսուարներ:
Ինչպես խորհուրդ էր տալիս Կոկո Շանելը, երբ ընտրում եք աքսեսուարներ, հեռացրեք վերջին իրը, որը կցանկանայիք կրել: Ավելորդություններից պետք է խուսափել:
9. Երբեք անկողին մի մտեք «լավ հագուստով»:
Փոխեք մետաքսե հագուստը, եթե ցանկանում եք թավալ գալ բազմոցի վրա:
10. Խնամքով դասավորեք հագուստը և պահարանի մեջ տեղավորեք կախիչների օգնությամբ:
11. Բարձրակրունկ կոշիկները միշտ չէ, որ շքեղ տեսք են հաղորդում: Էլեգանտ կինը խելացի կինն է:
12. Ամեն օր լվացեք հագուստը:
13. Պատրաստեք ոճային «առաջին օգնության պայուսակ»:
Քորոց, թել և ասեղ՝ անկանխատեսելի պատռվածքների դեմ պայքարելու համար:
14. Հավատարիմ մնացեք Ձեր ոճին:
Շքեղ կանայք չեն վազում նորաձևության հետևից: Նրանք ունեն սեփական պատկերացումը նորաձևության և կանացիության մասին: