Մազերը հարթեցնելու հրաշալի միջոց
ՖՈՏՈ168.am/Մեր օրերում հարթ մազեր ունենալը նորաձև է: Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք կարող են կատարել ձեր երազանքը՝ հարթեցնել մազերը, որոնք կպահպանվեն մոտ մեկ տարի:
Մեկ տարի անց մազերը վերադառնում են իրենց սովորական տեսքին, եթե, իհարկե, ոչ ավելի վատ վիճակի: Բարեբախտաբար, գոյություն ունի տնական միջոց, որը կօգնի ձեզ այս հարցում:
Կան մի շարք տնական բաղադրիչներ, որոնց համադրությունը կարող է հարթեցնել մազերը:
Բաղադրություն
- 1 բաժակ կոկոսի յուղ
- 1 կիտրոնի հյութ
- 3 ճ/գ գդալ օսլա
- 2 ճ/գ ձիթապտղի յուղ
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, ապա ստացված խառնուրդը քսեք մազերին: Հատուկ գլխարկ դրեք և փաթաթեք գլուխը սրբիչով:
Թողեք խառնուրդը մնա գլխին 1-2 ժամ: Եվ վերջ, այժմ կարող եք վայելել փափուկ, հարթ և գեղեցիկ վարսերը: