Ուսուցիչները հատուկ զգեստով, առանց բարձրակրունկների. քաղաքապետարանի նոր պահանջները. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, որը ընտրակեղծարարի համբավ ունի և Երևանի ավագանու ընտրություններին ներկայացել էր կեղծ դիտորդ, հանրակրթության ոլորտում որոշել է հեղափոխություն անել:
Ըստ մեզ հասած լուրերի՝ նա օրերս իր մոտ է հրավիրել մի շարք դպրոցների և մանկապարտեզի տնօրենների և հայտարարել, որ ուսուցիչները պետք է հատուկ զգեստ կրեն, չպետք է լինեն բարձրակրունկներով, մանկապարտեզի դաստիարակները պետք է գետնին նստեն սաների հետ և նման այլ հայտարարություններ: Այս հանգամանքը խիստ վրդովվեցրել է մի շարք տնօրենների:
Նրանք արդարացիորեն բողոքում են, թե ինչ աշխատավարձ են ստանում մանկավարժները, որ հիմա էլ համապատասխան հագուստի մասին հոգան կամ գետնին նստեն՝ 40 հազար դրամ ստանալով:
Այնպես որ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ճիշտ կաներ՝ նման հրահանգներ տալուց առաջ մտածեր մանկավարժների ցածր աշխատավարձն ինչ-որ կերպ բարձրացնելու ուղիների մասին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: