Տոտեմը՝ ըստ Կենդանակերպի նշանի. Ձեր հովանավոր կենդանիները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ168.am/Աստղագուշակները համաձայն են ժողովրդական իմաստության հետ այն մասին, որ յուրաքանչյուր մարդ ունի իր տոտեմը: Աստղային կանխագուշակությունների բնագավառի մասնագետները վստահ են, որ Կենդանակերպի բոլոր նշաններն ունեն հովանավոր կենդանիներ:
Խոյ– Խոյի տոտեմն ավանդաբար համարվել է ցուլը, սակայն երկար հետազոտություններից հետո աստղագուշակները եկել են այն եզրակացության, որ Խոյերի համար որպես տոտեմ ամենից լավ կարող են հանդես գալ վառվռուն և եռանդուն թռչունները:
Ցուլ– Ամենալավ տոտեմը Ցուլի համար կատուն է: Պատճառը պարզ է. չէ՞ որ այդ կենդանին նույնպես շար հանգիստ, մեղմ և անկախ է:
Երկվորյակներ– Անհավանական էներգիայով այս մարդկանց տոտեմը թութակն է կամ մուկը: Կենդանական աշխարհի հենց այս ներկայացուցիչները կպահպանեն Երկվորյակներին և կօժտեն նրանց ներքին ուժով և վստահությամբ:
Խեցգետին– Խեցգետնի համար որպես տոտեմ հարմար կլինի այն կենդանին, որը միշտ հոգ է տանում իր սերնդի մասին: Դա կարող է լինել սկյուռը, փիղը կամ կատուն: Որոշ դեպքերում, աստղագուշակները նշում են նաև արջին:
Առյուծ– Առյուծների մոտ, առաջին հայացքից, թվում է, թե ամեն ինչ պարզ է, սակայն որպես տոտեմ՝ կարելի է օգտագործել ոչ միայն գիշատիչների արքային: Դա կարող է լինել նաև յուրաքանչյուր կատվազգի, ինչպես նաև տոտեմ կարող է լինել վեհանձն և ոչ մի տեղ չշտապող կրիան:
Կույս– Կենդանիների աշխարհից Կույսի համար լավ ընկեր կարող են դառնալ մեղուն կամ մրջյունը: Եվ մեկը, և մյուսն անդադրում աշխատում են նրանց բարօրության համար, ովքեր ապրում են իրենց կողքին:
Կշեռք– Կենդանակերպի այս նշանը չգիտի սահմաններ գեղեցկության մեջ, դրա համար գերազանց տոտեմ կարող է լինել սիրամարգը: Կշեռքի համար լավ տոտեմներ կարող են լինել նաև դելֆինը, աղվեսը կամ վագրը:
Կարիճ– Կարիճները ռազմատենչ են, բայց հանգիստ են, երբ ոչինչ չի սպառնում իրենց տանը և հարազատներին: Հենց այդ պատճառով նրանց համար տոտեմ կարող են լինել կատուն, արջը և էգ գայլը:
Աղեղնավոր– Աղեղնավորները ճանապարհորդներ և եռանդուն մարդիկ են, որոնք միշտ գիտեն՝ որտեղ է պետք հայտնվել հաջողության հասնելու համար: Նրանց համար լավագույն տարբերակը որպես տոտեմ կլինի արծիվը կամ սագը:
Այծեղջյուր– Այս մարդիկ բավականին հրապուրիչ են և երազում են շատ բանի հասնել կյանքում, դրա համար նրանց տոտեմը հանդիսանում է որմզդեղնը (лось): Այս վեհանձն կենդանին Այծեղջյուրներին օժտում է ինքնավստահությամբ:
Ջրհոս– Ջրհոսները շատ ինքնավստահ են և միշտ գնում են դեպի իերնց նպատակը: Աստղագուշակները խորհուրդ են տալիս որպես տոտեմ օգտագործել ցուլի կամ ռնգեղջյուրի արձանիկը:
Ձկներ– Այս մարդիկ սիրում են լողալ իրենց ծովում՝ թաքնվելով բոլորից և ամեն ինչից, դրա համար նրանց հարմար կլինի ձուկը: Գերազանց ընտրություն կլինի նաև աղվեսը կամ կետը: