Ինչպես էր Վանգան գուշակում ճակատագրերը
ՖՈՏՈ168.am/Իր մահվանից հետո բուլղարուհի գուշակ Վանգան թողել է ոչ միայն՝ ապագայի մասին կանխագուշակություններ, այլ նաև՝ ճակատագիրը գուշակելու մեթոդներ: Ըստ գուշակին մոտ կանգնած մարդկանց վկայությունների, Վանգան սիրում էր գուշակել ջրի վրա և նույնիսկ դա սովորեցնում էր նրանց, ովքեր վերջին տարիներին հոգ էին տանում իր մասին: Չնայած այն բանին, որ նա կույր էր, սակայն ջրի մեջ, ինչպես ինքը պնդում էր, տեսնում էր մարդու ապագան և ճակատագիրը:
Ճակատագրի գուշակությունը՝ ըստ Վանգայի
Գուշակության համար Վանգան օգտագործում էր հասարակ ջուր, 2 մոմ և հայելի: Մեծ թասի մեջ պետք է լցնել ջուր, իսկ մոմերը դնել աջ և ձախ կողմերում: Հայելին պետք է մեծ չլինի:
Վերցրեք հայելին և մոտեցրեք ջրին այնպես, որպեսզի նրա մեջ տեսնեք ջրի արտացոլանքը:
Արտասանեք. «Ոչ ափը, ոչ հատակ, ոչ մութը, ոչ լույսը: Ցույց տուր ինձ իմ ապագան»:
Մոտավորապես այսպիսի բառեր է արտասանել Վանգան բուլղարերեն լեզվով, որպեսզի գուշակի մարդու ճակատագիրը: Ինֆորմացիան առաջանում էր հայելու մեջ մի քանի րոպե հետո: Դրանք կարող էին լինել ինչպես՝ ապագայի վառ պատկերներ, այնպես էլ՝ անհասկանալի ֆիգուրներ:
Այն, ինչը բացատրության ենթակա չէր, Վանգան վերծանում էր իր ինտուիցիայի օգնությամբ: Ահա նրա մեկնությունները.
1. Շրջան – անփոփոխություն, փոփոխությունների բացակայություն:
2. Թռչուն – կլինեք հարգված և հարուստ մարդ:
3. Օձ – Ձեր պլաններին կխանգարեն թշնամիները:
4. Օղ – երջանկություն ամուսնության մեջ:
5. Ցանց – անազատություն, պետական շենք, կախվածություն:
6. Անծանոթ մարդու դեմք – հիվանդություն և վիշտ ընտանիքում:
7. Ագռավների երամ – տխրություն, մահ, հիվանդություն:
8. Միջատ – մարդկային նախանձ:
9. Ալիք – հանգիստ և երջանիկ կյանք:
10. Խաչ – արմատական փոփոխություններ կյանքում:
11. Ճանապարհ – տեղափոխություն, բաժանում հարազատներից:
12. Աշտարակ – բարդ կյանք:
13. Աստղ – հաջողություն, փառք և փող:
Սակայն մի մոռացեք, որ Վանգան կույր էր, և այս ամբողջ ինֆորմացիան նա ստանում էր այլ ուղիներով: