Չինական Sina Weibo սոցցանցն արգելել է հիշատակել Վիննի-Թուխին
ՖՈՏՈՉինական Sina Weibo սոցիալական ցանցը արգելել է օգտատերերին գրառումներում հիշատակել համաշխարհային ճանաչում ունեցող մանկական գրքի հերոս Վիննի-Թուխի չինական անունը: Ռիա նովոստին, հղում անելով Financial Times-ին, գրում է, որ այն գրառումներում, որտեղ հիշատակվել են անգլիացի գրող Ալան Միլնի գրքից արջուկի անունը, «գրաքննության են ենթարկվել» սոցիալական ցանցի վարչակազմի կողմից: Այն դեպքում, եթե փորձ է արվում արջուկի անունով գրառում անել, էկրանին հայտնվում է «անօրինական բովանդակություն» արտահայտությունը, չնայած որոշ օգտատերեր կարողացել են շրջանցել այդ արգելքը:
Բացի այդ, Վիննի-Թուխի պատկերով որոշ GIF-պատկերներ հեռացվել են WeChat չինական ծառայության հաղորդագրություններից: Sina Weibo ներկայացուցիչները չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը: Չինաստանի պաշտոնական իշխանությունները նույնպես չեն հաղորդել ինտերնետում նոր կարգավորումների մասին: Դիտորդները, որոնք հարցվել են հրատարակության կողմից, ենթադրում են, որ Վիննի-Թուխի հիշատակումը կապված է նրա հետ, որ ավելի վաղ Չինաստանի ինտերնետ-օգտատերերը հաճախ համեմատում էին մանկական գրքերի հերոսին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:
Sina Weibo ծառայությունը, որը Twitter-ի համարժեքն է, ունի ավելի քան 500 միլիոն օգտատեր: Այն թողարկվել է 2009 թվականին: