Ինչ կարող է պատմել մատների ձևը ձեր մասին
ՖՈՏՈCluber.com.ua կայքը գրում է, որ մատների ձևը կարող է խոսել մարդու հատկությունների մասին:
A. Ամենայն հավանականությամբ, դուք որոշ առումով թաքցնում եք ձեր զգացմունքները: Դուք ձեզ ավելի ինքնավստահ և անկախ եք պահում, քան պատկերացնում են այն անձինք, ովքեր ձեզ ճանաչում են: Դուք, որպես կանոն, արդար եք և չեք սիրում ստախոսներին: Դուք կարող եք էմոցիոնալ լինել, բայց առավել հակված եք բարության: Ձեր կյանքը լի է ծիծաղով, դուք մեծ սիրտ ունեք, նույնիսկ, եթե արտաքինից այլ բան է երևում: Ժամանակ առ ժամանակ կարող եք էքսցենտրիկ լինել:
B. Դուք այդքան էլ ինքնավստահ չեք: Որոշակի դժվարություններ եք ունենում շրջապատող անձանց հետ, հատկապես անծանոթների դեպքում: Դուք հեշտությամբ սիրահարվում եք և լավ եք վերաբերվում ձեզ համար կարևոր անձանց՝ նվիրելով ամբողջ ժամանակը: Այն բանից հետո, երբ ձեր գլուխը որևէ բան է «մտնում», դուք անում եք դա՝ առանց վախենալու անհաջողությունից կամ նրանից, որ կարող է ցավոտ լինել: Եթե դուք որևէ բանով իրապես հետաքրքրվում եք, դուք անում եք այն՝ առանց անհաջողություն ունենալու կամ վախի զգացման:
C. Դուք աշխարհի հրեշտակներն եք: Դուք զգացմունքային եք: Դուք չեք մտածում և բավական հեշտ թողնում եք իրերը, որոնք ազդում են ձեզ վրա: Երբ դուք անարդարության եք հանդիպում, շրջապատող անձինք լավ կանեն զգուշանան ձեր լուրջ արձագանքից: Նույնիսկ այս պայմաններում դուք շատ նուրբ անձ եք: Դուք պարզապես ցանկանում եք, որ շրջապատող աշխարհն ավելի լավը լինի, և յուրաքանչյուրը երջանիկ լինի:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը