«Նարեն վախենում է սիրո համար պայքարել». Քրիստինա Եղոյանը` «Դեպի երազանք» հեռուստանովելում իր կերպարի մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որը հայտնի է «Ֆուլ հաուս» սիթքոմից, նկարահանվում է 25 մասանոց «Դեպի երազանք» հեռուստանովելում։ Նա մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։ Tert.am Life–ի հետ զրույցում Քրիստինան խոսեց իր կերպարի մասին և ոչ միայն։
«Մարմնավորում եմ մի աղջկա, որը ծնվել ու մեծացել է գյուղում: Նրա անունը Նարե է: Նա շատ խելացի, դաստիարակված, երազկոտ, միամիտ և համեստ աղջիկ է։ Նա մի օր գալիս է Երևան և հայտնվում իրադարձությունների կենտրոնում: Նարեն պայքարում է ապրելու, գոյատևելու և երազանքներն իրականացնելու համար։ Նա Երևանում սիրահարվում է մի հարուստ տղայի։ Շատերը նրանց փորձում են խանգարել և բաժանել, բայց Նարեն վախենում է պայքարել հանուն սիրո։ Նա երազում է իր գրած երգը ձայնագրել ու նվիրել իր մայրիկի մահվան տարելիցին։ Նա ցանկանում է մոր մասին հիշողությունները երգ դարձնել»,– ասաց Քրիստիան։
Հատուկ այս հեռուստանովելի համար գրվել է 3 նոր երգ, որոնք հեղինակել է Արման Անտոնյանը։ Քրիտինան նշեց, որ հատուկ հեռուստասերիալի համար նա երգի դասընթացների է գնացել։ «Ես վաղուց եմ երգում, պարզապես վերջին ժամանակներս զբաղված էի նկարահանումներով և ժամանակ չէի կարողանում հատկացնել երաժշտությանը։ Երբ առաջարկ ստացա նկարահանվել «Դեպի երազանք» նախագծում, նորից վերականգնեցի դասերս, որպեսզի լավ ներկայանամ հեռուստադիտողին»,– հավելեց նա։
Շարունակությունն՝ այստեղ.