Քարերի հորոսկոպ. Ձեր հանքաքարը՝ ըստ կենդանակերպի նշանի
ՖՈՏՈ168.am/Դեռևս հինավուրց ժամանակներում նկատվել է, որ թանկարժեք քարերն ընդունակ են ուժեղ ազդեցություն ունենալ մարդու վրա: Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համապատասխանում է իր հանքաքարը, որն իր տիրոջը հաջողություն է բերում, ուժեղացնում է նրա դրական որակները և օգնում է կյանքում հասնել ամեն ինչի:
Խոյ– Խոյերին համապատասխանում է ցիտրինը: Ցիտրինը կենտրոնացնում է իր մեջ արեգակնային էներգիան, դրա համար էլ լավ ազդեցություն է ունենում կրակի տարերքի նշանների վրա: Այս քարն ունի հաջողությունը և փողը գրավելու հատկություն:
Ցուլ– Ցուլերի քարը նռնաքարն է: Նռնաքարը կայունության և նպատակասլացության սիմվոլն է: Հինավուրց ժամանակներում տղամարդ-մարտիկները կրում էին այն, որպեսզի պաշտպանեն իրենց վիրավորվելուց: Իսկ աղջիկները, որպեսզի գրավեն սերը:
Երկվորյակներ– Երկվորյակներին հաջողություն կբերի տոպազը: Տոպազը կայունացնում է տիրոջ հոգեկան վիճակը և օգնում է կյանքում ընտրել ճիշտ ճանապարհ: Իզուր չէ, որ նավաստիներն այն համարում են իրենց թալիսմանը: Տոպազն ավելացնում է մարդու լրջամտությունը:
Խեցգետին– Խեցգետինների վրա բարենպաստ ազդեցություն է ունենում ծիածանաքարը (опал): Այս քարն ազատում է վատ մտքերից, վախերից և անվստահությունից: Ծիածանաքարն իր տիրոջն օժտում է համբերատարությամբ և այլ մարդկանց զգացմունքները լավ հասկանալու ընդունակությամբ, դրա համար էլ վաղ ժամանակներից համարվում է ամուր սիրո սիմվոլ:
Առյուծ– Առյուծի քարը սաթն է (янтарь): Սաթը հանդիսանում է հզոր հմայիլ էներգետիկ հարվածներից պաշտպանվելու համար: Այն տիրոջը տալիս է ուժ և բարձրացնում է կենսունակությունը: Սաթը գրավում է սերը և օգնում է հասնել նպատակներին:
Կույս– Կույսերին համապատասխանում է լուսնաքարը: Լուսնաքարը պաշտպանում է բացասական զգացմունքներից, կայունացնում է էմոցիոնալ վիճակը, օգնում է տեսնել ճշմարտությունը: Հին ժամանակներում համարվում էր, որ այն պաշտպանում է մարդկանց բացասական էներգետիկայից:
Կշեռք– Կշեռքին համապատասխանում է ամետիստը` ներդաշնակության մարմնավորումը: Այս հանքաքարը օգնում է տիրոջը հավատալ սեփական ուժերին և հեշտությամբ հաղթահարել դժվարությունները: Ամետիստն օգնում է հասնել հաջողության կարիերայում և սիրո մեջ: Համարվում է նաև, որ քարն ունի երիտասարդացնող հատկություն:
Կարիճ– Կարիճների քար-թալիսմանն ակվամարինն է: Հին իմաստուններն ակվամարինը համարում էին ամենաուժեղ քարերից մեկը: Այս քարը տիրոջն ազատում է կործանարար կրքերից, օգնում է ուղղել էներգիան ճիշտ հունով և ուժեղացնում է «6-րդ զգայարանը»:
Աղեղնավոր– Աղեղնավորի քարը սուտակն է (рубин): Սուտակը սիրո, կրքի, ուժի և առողջության սիմվոլն է: Սուտակը հաջողություն է բերում գործերում, պաշտպանում է դժբախտ պատահարներից:
Այս հանքաքարը փոխում է գույնը, եթե նրա տիրոջը վտանգ է սպառնում:
Այծեղջյուր– Այծեղջյուրներին համապատասխանում է ռոդոնիտը, քար, որին հին ժամանակներում կապում էին Կյանքի ծառի հետ: Համարվում է, որ այն ընդունակ է հաղորդել էներգիա և ստիպել հավատալ ամենալավին: Ռոդոնիտն օգնում է գտնել անձնական երջանկություն և ստեղծել ամուր ընտանիք:
Ջրհոս– Ջրհոսներին բարեկեցություն է բերում փիրուզը: Փիրուզն օգնում է հասնել երջանկության սիրո մեջ, պահում է տիրոջը սխալ քայլերից և պահպանում է խաղաղություն նրա ընտանիքում: Հանքաքարը նպաստում է աշխատանքային վերելքին:
Ձկներ– Ձկների թալիսմանը խրիզոլիթն է: Խրիզոլիթը նպաստում է մարդկանց միջև փոխըմբռնման հասնելուն, ընկերությանը և սիրուն: Քարը բարելավում է տիրոջ մտավոր պրոցեսը և գրավում է ֆինանսական բարեկեցությունը: