Դիետա, որ կօգնի 2 շաբաթում նիհարել 8-12 կիլոգրամ
ՖՈՏՈ168.am/Ջրային դիետայի մասին շատ են խոսում, սակայն, թե ինչպես իրականացնել այդ դիետան, ամեն տեղ չէ, որ կգտնեք: Մենք առաջարկում ենք ծանոթանալ ջրային մի դիետայի, որը 2 շաբաթում կօգնի ձեզ նիհարել մինչ 12 կիլոգրամ:
Մեխանիզմը շատ պարզ է, ուղղակի պետք է հաց ուտելուց 20 րոպե առաջ 2 բաժակ ջուր խմել, իսկ հաց ուտելուց հետո էլ չմոտենալ ջրին 2 ժամ: 2 ժամ անց կարող եք վայելել ձեր սիրելի սուրճը կամ թեյը: Ընդմիջումների ժամանակ թխվածքաբլիթներ ուտելը չի խրախուսվում:
Ձեր օրվա սննդակարգը պետք է ունենա հետևյալ տեսքը.
Նախաճաշ.
– խմեք 2 բաժակ ջուր
– ընտրեք նախաճաշին հարմար, թեթև սնունդ, սահմանափակումներ չկան, ընտրեք ըստ ճաշակի
– աշխատեք ընթացքում ոչ շատ տաք թեյ խմել, իսկ նախաճաշից հետո էլ ոչինչ մի խմեք 2 ժամ
Ճաշ.
– խմեք 2 բաժակ ջուր
– սննդի հետ կապված սահմանափակումներ չկան
– մի խմեք ոչինչ 2 ժամվա ընթացքում
Ընթրիք.
– խմեք 2 բաժակ ջուր
– այստեղ աշխատեք ուտել թեթև և ոչ շատ յուղոտ սնունդ
– ոչինչ մի խմեք 2 ժամ
Այս շատ հեշտ ու թեթև գործողությունները կօգնեն ձեզ ունենալ իդեալական մարմին: