Կին, որից տղամարդիկ չեն հեռանում
ՖՈՏՈՏղամարդը կյանքի իմաստը, աշխարհի կենտրոնը, երազանքների գագաթնակետը չէ։ Կյանքն ավելի լայն ու հետաքրքիր է, քան կնոջ կյանքում տղամարդու սովորական ներկայությունը։ Այդ պատճառով չարժե նրանից կախվել, նրան ծառայել, նրա շուրջ պտտվել։ Չարժե նրանից կախված լինել, բավական է միայն կողքին լինել եւ վայելել մտերմությունը։
Կինը օջախի պահապանն է։ Եվ այլ կերպ հնարավոր չէ։ Նա պատրաստում է աշխարհի ամենահամեղ կարկանդակները, իսկ եթե կարկանդակ չի պատրաստում, ապա պատրաստում է շատ համեղ կոտլետներ։ Տղամարդը երբեք չի լքի տունը, որտեղ նրան համեղ կերակրում են եւ արդուկում են նրա վերնաշապիկը։
Տղամարդը չպետք է վաստակած ամբողջ գումարը կնոջը տա։ Ոչ մի դեպքում։ Բացի այդ՝ կինը, որից երբեք չեն հեռանում, չի «խուզարկի» տղամարդու գրպանները։
Կինը միայն սիրուհի, տանտիրուհի եւ երեխաների մայր չէ։ Նա նաեւ ընկեր է։ տղամարդիկ ծանր են տանում հոգեկան միայնակությունը։ Նրանք պարտադիր պետք է հայտնեն իրենց ծրագրերի մասին, քննարկեն առօրյան, խորհուրդ տան եւ խորհուրդ ստանան։ Թեկուզ մանրուքների հետ կապված։
Կինը, որից տղամարդիկ երբեք չեն հեռանում, չի նյարդայնացնում իր կյանքի ուղեկցին։ Նա սկանդալներ չի սարքում, անդադար չի կասկածում։ Նա միշտ խոսում է եւ համաձայնության գալիս։ Իսկ եթե համաձայնության չի գալիս, պարզապես հեռանում է։
Նա միշտ ձգտում է կատարելության։ Նա պայքարում է իր վնասակար սովորույթների դեմ։ Նա հաճույքով է իր վրա գումար ծախսում։
Կինը, որից տղամարդիկ չեն հեռանում, հարգանքով է վերաբերում իր կյանքի ընկերոջ հետաքրքրություններին։ Եվ անպայման ունի իր հետաքրքրությունները։
Կինը պետք է թույլ լինի, բայց հիմար լինելու իրավունք չունի։
Կանայք, որոնցից տղամարդիկ չեն հեռանում, շատ են գնահատում նրանց։ Այդ պատճառով նա հեշտությամբ եւ լիարժեքորեն սիրում է իր տղամարդուն։