Ֆրանսիայում արջը հետապնդել ու ժայռից «գցել» է 200-ից ավելի ոչխարի
ՖՈՏՈՊիրենեյան թերակղզում ավելի քան 200 ոչխար վայրի արջից փախչելու ժամանակ ընկել է ժայռից ու սատկել:
Ինչպես նշում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Իսպանիայի հետ սահմանի մոտ:
Հայտնի է, որ անակնկալ հայտնված արջը հետապնդել է ոչխարներին այնքան ժամանակ, մինչև որ դրանք ժայռից ընկել են: Ընդհանուր առմամբ, հոտը բաղկացած է եղել 210 ոչխարից, որից մեկին արջը կարողացել է բռնել, սակայն մնացած կենդանիները շարունակել են խուճապահար փախչել:
Հաջորդ օրը հայտնաբերվել են 169 ոչխարի մնացորդները: Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ կփոխհատուցի ֆերմերի կրած վնասը:
Պարբերականը մանրամասնում է, որ գորշ արջերը տասնամյակների դադարից հետո կրկին հայտնվել են թերակղզում: Նշվում է, որ Պիրենեյան թերակղզում վերջին արջը որսորդների կողմից սպանվել էր 2004թ., ինչից հետո այնտեղ կտրուկ զարգացել է ոչխարաբուծությունը: