Վեց հատկություն, որոնք դուր են գալիս տղամարդկանց
ՖՈՏՈ1. Բարություն
Դաժան կինը ոչ ոքի դուր չի գալիս: Յուրաքանչյուր տղամարդու մեջ գենետիկորեն ընտանիք կազմելու ցանկություն է դրված, իսկ կինը պետք է ընտանեկան օջախի պահապանը լինի: Հենց բարությունն ու քնքշությունն են գրավում լուրջ տղամարդկանց:
2. Բնականություն
Ոչ ոք չի խոսում դիմահարդարման լիարժեք բացակայության կամ հիգիենայի միջոցներից հրաժարվելու մասին: Պարզապես հարկավոր է զգուշորեն օգտագործել դրանք: Իր արտաքինից գոհ կինը հանգստություն եւ հուսալիություն է ճառագում:
3. Գեղեցկություն
Յուրաքանչյուր տղամարդ գեղեցկության իր պատկերացումն ունի: Բայց ինչ-որ բան միավորում է բոլոր կանանց. համաչափ կազմվածքն ու գեղեցիկ մաշկը: Մանկությունից պետք է հոգ տանել դրա մասին:
4. Բնավորություն
Խելամիտ կինը, որն ունակ է ինքնուրույն կարգավորել իր կյանքը, միշտ նախընտրելի է տղամարդկանց համար: Իհարկե, տղամարդը պետք է հնարավորություն ունենա սիրելիին փրկել մանր կենցաղային խնդիրներից, բայց եթե շուրջն ամեն ինչ քաոսի մեջ է, տղամարդը կհասկանա, որ ինքը նույնպես ստիպված է լինելու ապրել այդ քաոսում:
5. Կենցաղային ունակություններ
Տղամարդկանց հիմնական բնազդը քնած չէ: Տղամարդիկ սիրում են համեղ ուտել: Իսկ եթե դա տեղի է ունենում տղամարդու համար հարմարավետ տարածքում, այնտեղից նրան դուրս չես բերի:
6. Ոճ
Կինը պետք է կարողանա հագուստ եւ աքսեսուարներ ընտրել այնպես, որպեսզի ներդաշնակ տեսք ունենա: Ամեն դեպքում՝ տղամարդիկ աչքերով են սիրում:
Աղբյուրը՝ Ivona