14 մթերք՝ ուղեղի արտադրողականության բարելավման համար
ՖՈՏՈNewsyou.info-ն ներկայացնում է 14 մթերք, որոնք բարելավում են ուղեղի արտադրողականությունը:
1. Ազնվամորի. նյարդաբան Ջեյմս Ջոզեֆն ասում է, որ ուղեղի աշխատանքի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում հատապտուղների բոլոր տեսակները, սակայն ազնվամորին մրցակցությունից դուրս է:
2. Հունական ընկույզն ու ավոկադոն ուղեղին հարկադրում են աշխատել նույնպիսի ակտիվությամբ, ինչպիսին որ երեխաների մոտ է:
3. Ձվերը պարունակում են խոլին վիտամին, որն ամրապնդում է հիշողությունն ու արագացնում ուղեղի աշխատանքը:
4. Սաղմոնը պարունակում է Օմեգա-3 սպիտակուց, երկաթ ու մի շարք վիտամիններ, որոնք հատկապես կարևոր են ուղեղի համար:
5. Սմբուկն ամրապնդում է ուղեղի բջիջների միջև կապերը, ինչը հնարավորություն է տալիս նոր տեղեկատվությանն արձագանքել ավելի արագ:
6. Կոֆեինը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ողջ օրը նստած են համակարգչի առջև: Սուրճն ինքը հարուստ է հակաօքսիդանտներով ու ամինաթթուներով, որոնք ուղեղին հնարավորություն են տալիս իրեն աշխույժ զգալ ողջ օրվա ընթացքում:
7. Մուգ շոկոլադը արագացնում է օրգանիզմում էնդորֆինների՝ ուրախության հորմոնների մշակումը, որոնք էլ իրենց հերթին ամրապնդում են ուշադրությունը:
8. Կանաչ թեյը կայունացնում է նյարդային համակարգը:
9. Յոգուրտը ոչ միայն ունի մեծ թվով սպիտակուցներ, այլև ուղեղին հնարավորություն է տալիս ավելի լավ թուլանալ:
10. Սպանախը բարելավում է ուղեղում արյան շրջանառությունը, ինչը նրան հնարավորություն է տալիս աշխատել ավելի արդյունավետ և ավելի դանդաղ հոգնել:
11. Կարմիր գինին զգալիորեն բարելավում է կարճաժամկետ հիշողությունն ու շարժիչ ուժը:
12. Շագանակագույն բրինձը լի է վիտամիններով ու մագնիումով, որը հնարավորություն է տալիս սովորել ավելի լավ ու հիշել նոր տեղեկատվությունը:
13. Կակաոյի մեջ պարունակվող հակաօքսիդանտները ուղեղը պաշտպանում են սթրեսից ու օգնում են հանգստանալ:
14. Սխտորը օգնում է ձերբազատվել ոչ միայն մրսածությունից ու վարակից, այլև սթրեսից: Այն հիանալի բնական հակաօքսիդանտ է: