4 տարածված սխալ, որ աղջիկները թույլ են տալիս դիմահարդարման սպունգ օգտագործելիս
ՖՈՏՈLife.Tert.am/Բոլոր աղջիկները գիտեն դիմահարդարման սպունգերի մասին։ Փոքրիկ ու գունավոր սպունգերը ոչ միայն հաճելի տեսք ունեն, այլև բավականին հարմար են։
Tochka-ն գրում է, որ դրանք օգնում են տոնային քսուքը հավասարաչափ տարածել, սակայն աղջիկները դրանք օգտագործելիս մի քանի սխալ են անում, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ մաշկի համար։
Ահա, թե որ սխալներից է պետք խուսափել․
· Դիմահարդարման սպունգերը չոր օգտագործել։ Այս սպունգերը ոչ մի դեպքում չի կարելի չոր վիճակում օգտագործել։ Դրանք պետք է ջրով թրջել, այդ դեպքում տոնային քսուքն ավելի հավասարաչափ կտարածվի։
· Դիմահարդարման սպունգերը երկար ժամանակ չլվանալ։ Այս սպունգերը երկար չլվանալու դեպքում ներծծում են տոնային քսուքի մնացորդներն ու դեմքի փոշին։ Դրանք պետք է ամեն շաբաթ լվանալ։
· Դիմահարդարման սպունգն ագրեսիվ օգտագործել։ Այսպիսի սպունգով պետք է պարզապես թեթև շարժումներով տարածել տոնային քսուքը, այլ ոչ սեղմել այն։ Դա կարող է վնասել մաշկը։
· Դիմահարդարման սպունգը շատ երկար օգտագործել։ Այս սպունգերը պետք է հաճախակի փոխել։ Դրանք պահպանման ժամկետ ունեն, որը սովորաբար 3 ամիս է լինում։