Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայ հայտնիները
ՖՈՏՈBlogNews.am-ը գրում է.
Ամառային արձակուրդներին հայ հայտնիներից շատերը գերադասում են հանգստանալ Հայաստանից դուրս: Մո՞տ թե՞ հեռու, թանկարժե՞ք, թե՞ մատչելի հանգստավայրեր՝ հայ հայտնիների նախապատվությունները տարբեր են, սակայն հանգստից լուսանկարներ համացանց ներբեռնելու հարցում նրանք բոլորը միանման ոգևորությամբ են դա անում:
Այսպես՝ Մայա Պողոսյանը ամուսու և որդու հետ ամառային հանգիստն է վայելում Հունաստանում: Մայայի նախապատվությունը Հունաստանի հարցում պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ այնտեղ մեկնելու համար օդային ճանապարհը բավականին կարճ է, ինչը շատ կարևոր է, քանի որ զույգը երեխայի հետ է այնտեղ մեկնում, և երկրորդ՝ Մայան ասում է, որ այս հանգստավայրում բոլոր հարմար պայմանները ստեղծված են՝ երեխայի հետ լիարժեք հանգստանալու և ծովը վայելելու համար:
Իսկ Շուշան Երիցյանը ամառվա ընթացքում եղել է Փարիզում: Գեղեցկուհին հրապարակել Էյֆելյան աշտարակի և Լուվրի թանգարանի ֆոնին արված լուսանկարներ՝ հետևյալ մակագրությամբ՝ #somuchloveintheair (Որքան սեր կա օդի մեջ):
Զարուհի Բաբայանը ընտանիքի հետ հանգստացել է Բալիում: Երգչուհին իր հետևորդներին ուրախացրել է Բալիի տեսարժան վայրերում արված մի շարք գեղեցիկ լուսանկարներով:
Երգչուհի Մարբեյն էլ ամառային հանգիստը վայելելու համար երկար ճանապարհ չի հատել: Մարինեն հանգիստը անցկացրել է Բաթումիում, որտեղից մի քանի լուսանակար է հրապարակել:
Իսկ ահա Սոս Ջանիբեկյանն ու նրա ընկերուհին՝ հաղորդավորուհի Մադոննա Հարությունյանը եվրոպական շրջագայության են մեկնել, որի շրջանակներում եղել են Միլանում, Փարիզում, Մոնտե Կարլոյում ու էլի մի շարք քաղաքներում, որտեղից համացանց են ներբեռնել տասնյակ լուսանկարներ: