Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդրը, դերասանական իր առաջին փորձի մասին
ՖՈՏՈBlogNews.am-ը գրում է.
«Արմենիա Պրեմիումի» եթերում աշնանը կմեկնարկի «ArmStar»-ի և «Ucom» ընկերության նոր նախագիծը` «Նվագախմբի երեխաները»։ Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդրը, իր ամառային արձակուրդներն անցկացնում է «Նավագախմբի երեխաները» նկարահանման հրապարակում: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է թե ինչպես է հայտնվել նախագծում, ինչպես նաև մանրամասներ է պատմել իր դերի մասին:
«Երբ նախագծի մասին իմացա, եկա և մասնակցեցի քասթինգի: Կլարնետ նվագող աշակերտի դերում եմ, առաջինը հենց դա ինձ հետաքրքրեց, որ պետք է կլարնետ նվագեմ: Ես երաժշտական կրթություն չունեմ, բայց դերս լավ մարմնավորելու համար հատուկ դասերի եմ գնացել: Այս նախագծի շնոհիվ երաժշտության նկատմամբ հետաքրքրություն ձեռք բերեցի, հետագայում գուցե շարունակեմ զբաղվել երաժշտությամբ»,-անկեղծանում է Ալեքսանդրը
Նվագախմբի երեխաները Ալեքսանդրի առաջին դերասանական փորձն է և ինչպես նա է խոստավանում՝ հաճույքով է գնում նկարահանումների. «Այս նախագծում շատ ընկերներ եմ ձեռք բերել, հետագայում էլ շատ կուզեմ ուրիշ նախագծերում նկարահանվել»:
Շարունակությունն՝ այստեղ.