Ի՞նչ անել, երբ ճաշը չափից դուրս աղի է ստացվել կամ ինչպե՞ս հացը թարմ պահել. 10 խոհանոցային հնարք, որ կհեշտացնեն Ձեր կյանքը
ՖՈՏՈBlogNews.am/Այս խորամանկությունները խոհանոցում Ձեր գործն անհամեմատ կհեշտացնեն։
Չափից դուրս աղի սուպ
Սուպը չափից դուրս աղի՞ է ստացվել։ Փորձեք մառլյայով փաթաթած չոր բրինձ դնել սուպի մեջ։ Սա կկլանի ավելորդ աղն, ու Ձեր սուպը հիանալի համ կունենա։ Կամ էլ կարող եք հում կարտոֆիլ փորձել։
Ուտեստների համը
Եթե անհանգստանում եք, որ Ձեր կերակուրը մինչև մատուցելը կկորցնի համը, ուրեմն՝ իմացեք՝ տաք ուտեստը պետք է մատուցել տաք ամանով, իսկ սառը՝ սառը։ Սա օգնում է, որ կերակրատեսակը չափազանց համեղ լինի։
Ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնելը
Մինչ հիմա սրա համար շատ գաջետներ են վաճառում, բայց սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնելու լավագույն տարբերակներից մեկը հենց ձվի կճեպն է։
Սառույցի կտորներ
Սառույցին ավելացրեք մրգեր ու անանուխ. այն հիանալի կլինի ալկոհոլային խմիչքների համար։
Եփելու գինի
Եթե սիրում եք կերակրատեսակներ պատրաստել գինով, ուրեմն՝ կարող եք սառեցնել այն՝ խառնելով տարբեր համեմունքներ ու կանաչեղեն։ Այսպես եփելուց շատ ժամանակ չեք կորցնի։
Բանջարեղեն պահելը
Բանջարեղենը պահելու լավագույն տարբերակը համոզվելն է, որ դրանք սառեցված են ու կարող են շնչել։ Խուսափեք գազարն ու բրոկկոլին տոպրակներով պահելուց։
Պիցցա տաքացնելը
Պիցցան միկրոալիքային վառարանում տաքացնելու կամ ջեռոցում կրկին տաքացնելու փոխարեն տաքացրեք այն թավայում։
Միջոց՝ հոտերի դեմ
Երբեմն կտրատելու տախտակին կամ թավային ձկան կամ սոխի հոտ է կպչում։ Հոտը վերացնելու լավագույն տարբերակներից մեկը ջրով քացախն է։ Այն ոչ միայն հոտն է վերացնում, այլև մաքրում է յուրաքանչյուր կեղտ։
Հացը թարմ պահել
Հացամանի մեջ խնձոր դնելը կօգնի հացն ավելի երկար թարմ պահել։
Խրթխրթան ֆրի
Ձեր ֆրին ավելի լավ համ կունենա ու ավելի խրթխրթան կլինի, եթե կարտոֆիլը չորացնեք թղթե անձեռոցիկներով։ Կամ էլ երկու րոպե դրեք միկրոալիքային վառարանում, հետո միայն տապակեք։