Բիկինիի հատվածում մազահեռացման տարբերակները, դրանց առավելություններն ու թերությունները
ՖՈՏՈԻնչպես գրում է doctors.am-ը, բիկինիի հատվածում անցանկալի մազերից ազատման բազմաթիվ տարբերակներ կան: Քննարկենք նրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները:
Թվում է՝ մազահեռացումը հասարակ միջոցառում է, սակայն սխալ կատարման պարագայում կարող է առաջացնել ցան կամ ինֆեկցիա: Հետևեք հետևյալ խորհուրդներին մազահեռացումը անվտանգ ու անցավ դարձնելու համար:
Ածելիի օգտագործումը բիկինիի հատվածի մազերից ազատվելու ամենաարագ ու պարզ տարբերակն է: Հնարավոր է իրականացնել նաև տնային պայմաններում: Մի մոռացեք կիրառել գել կամ նրբաքսուք, որը կնվազեցնի մաշկի գրգռվածությունը: Ածելիի շարժումները պետք է լինեն մազերի աճի ուղղությամբ:
Մեղրամոմով էպիլյացիան ճիշտ է կատարել դաշտանային ցիլկլի մեջտեղում, քանզի հորմոնալ փոփոխությունները մաշկը ցավի հանդեպ զգայուն են դարձնում: Այս պրոցեդուրան հասանելի է ինչպես տնային պայմամններում անյպես էլ սրահում: Առավել հաճախ օգտագործվում է ոսկի երկու տարբերակ՝ տաք և սառը, սակայն սառը ոսկը նպատակահարմար է կիրառել մասնագիտացված սրահում: Եթե առաջին անգամ եք սրահում կատարում մազահեռացում, փորձեք չլարվել, որքան դուք ամաչեք և ջղաձգվեք, այնքան ցավոտ կթվա միջոցառումը: Համոզվեք, որ յուրաքանչյուր փայտիկ օգտագործվում է միայն մեկ անգամ, քանզի նրանց կրկնակի օգտագործումը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը:
Մազերի լազերային հեռացումը ոչ միայն կօգնի ազատվել անցանկալի մազերից, այլև՝ կհեռացնի մազարմատները: Սակայն լազերային մազահեռացումը բոլորին հարմար չէ: Առավել նպատակահարմար է լազերային մազահեռացումը կիրառել բաց մաշկի և մուգ մազերի առկայության պայմաններում: