Գիտնականները բացատրել են, թե ինչու չի կարելի 10 րոպեից ավել ցնցուղ ընդունել
ՖՈՏՈԳիտնականները նշում են, որ որքան երկար է մարդը ցնցուղ ընդունում, այնքան շատ է չորանում նրա մաշկը:
Մասնագետների հավաստմամբ՝ ցնցուղ ընդունելու ամենաճիշտ տևողությունը 5-10 րոպեն է: Սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում մարդը կհասցնի մաքրել մարմինը, սակայն չվնասել օգտակար բակտերիաներին:
Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան ցնցուղ ընդունել էներգիա ստանալու և թարմանալու համար, իսկ երեկոյան՝ սթրեսից ազատվելու և քնի որակը բարելավելու: Նաև շատ օգտակար է կոնտրաստային ցնցուղը, որն օգնում է ամրապնդել օրգանիզմը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am