Բժշկական տեսանկյունից երկու պնդումներն էլ սխալ են:
Եթե կրծկալը ճիշտ չափսի է, ապա այն չի կարող սեղմել լիֆոհանգույցներն ու ինչ-որ վնաս պատճառել:
Ճիշտ չէ նաև այն պնդումը, որ 24/7 կրծկալ կրելը կօգնի խուսափել կրծքի կախվելուց: Կախվելու համար կա մի քանի պատճառ՝
- ժառանգականություն;
- հղիություն;
- երեխային կերակրելը;
- ծերացում:
Եթե անգամ կրծկալն օգնում է խուսափել կրծքի կախվելուց, ապա միայն այն պարագայում, երբ կուրծքը 3-րդ համարի է կամ էլ ավելի մեծ: Սակայն այս պարագայում էլ կրծկալի մոդելը պետք է ճիշտ ընտրված լինի: Այն պետք է լինի հաստ ուսակապերով և շրջագծով, առանց push-up-ի և առանց ոսկորիկների (без косточек):
Այնպես որ, չկա ոչ մի հստակ ապացույց, որ կրծկալով քնելը վնասակար է, ուստի դուք ինքներդ պետք է որոշեք, թե ինչպես է ձեզ ավելի հարմարավետ: