Ովքե՞ր են կենդանակերպի 3 լավագույն ամուսինները
ՖՈՏՈBlognews.am-ը գրում է.
Որո՞նք են կենդանակերպի այն նշանները, որոնց տակ ծնված տղամարդիկ դառնում են լավագույն ամուսինները, և ի՞նչ արժանիքներով են նրանք օժտված, որ արժանացել են այդ կոչմանը։ Եկե՛ք պարզենք։
Խեցգետին
Խեցգետիններն ամենաջերմ մարդիկ են։ Նրանք սիրում են ամբողջ հոգով ու ամեն բան անում են, որպեսզի իրենց զուգընկերը երջանիկ լինի։ Նրանք շատ զգայուն են, այդ պատճառով էլ նրանց հեշտ է նեղացնել։ Խեցգետինները կարեկից են ու փնտրում են բարի, ռոմանտիկ կնոջ։
Առյուծ
Մինչ առյուծները հայտնի են որպես ինքնակենտրոն մարդիկ, նրանք իսկապես հավատարիմ զուգընկերներ են։ Նրանք առաջնորդներ են, ոչ թե հետևորդ, այսպիսով, եթե Ձեզ դուր է գալիս, որ ամուսինը հարաբերություններում մի փոքր իշխող լինի, ուրեմն՝ առյուծը Ձեզ համար է։ Նրանք նվիրված են ընտանիքին ու հպարտանում են դրանով։ Առյուծը վստահելի է ու ինքնավստահ։
Այծեղջյուր
Այծեղջյուրն ամենապատասխանատու տղամարդն է, ում երբևէ կհանդիպեք։ Նա միշտ պահում է իր խոստումը։ Չնայած նա Խեցգետնի նման ռոմանտիկ ամուսին չի լինի, բայց, միևնույն է, հոգ կտանի ընտանիքի մասին։ Այծեղջյուրը կանի ամեն բան, միայն թե համոզված լինի, որ իր սիրելի մարդիկ պաշտպանված են ու անվտանգ։