Թափառաշրջիկը հրաժարվում էր լքել խանութը, և աշխատողները ոստիկան կանչեցին․ այն, ինչ տեղի ունեցավ հետո, բոլորի համար դաս եղավ
ՖՈՏՈՆյու Յորքի առևտրի կենտրոններից մեկում անտուն մարդը հրաժարվում էր լքել խանութը, ինչի պատճառով աշխատակիցները ոստիկանություն կանչեցին:
Ոստիկանության սպա Խոսե Ֆլորեսը անմիջապես ժամանեց խանութ: Նա գիտեր, թե ինչպես են սովորաբար մարդիկ վարվում այդպիսի դրություններում և շատ շտապում էր:
Ոստիկանը մոտենում էր խանութին և պատրաստվում վատագույնին: Նա շոկի ենթարկվեց, երբ ներս մտավ: Անտուն տղամարդուն դուրս քշելու փոխարեն աշխատակիցները նրա համար գումար էին հավաքել: Նրանք նաև կացարան էին գտել նրա համար, որտեղ նա կկարողանար ապրել:
Ֆլորեսին ոգեշնչեց այդ մարդկանց կողմից ցուցաբերված բարությունը և նա որոշեց իր բաժինը ներդնել անտունին օգնելու համար:
Նրանից պահանջվում էր տղամարդուն հասցնել ապաստան, բայց նա միանգամից չարեց դա: Ոստիկանին անհանգստացրել էր այն, որ անտունը շատ թեթև էր հագնված՝ չնայած ցուրտ եղանակին:
Ֆլորեսը տանում է տղամարդուն հարևանությամբ գտնվող հանրախանութ, որպեսզի գնի նրա համար նոր կոշիկներ, տաք հագուստ և ձեռնոցներ: Նա որոշեց ապահովել նրան բոլոր անհրաժեշտ պարագաներով նախքան նրան ապաստան ուղարկելը: