1 դոլարը վաճառվում է 480.50 դրամով. արտարժույթի փոխարժեքները
ՖՈՏՈTert.am-ը ներկայացնում է հայաստանյան առևտրային բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ՝ ըստ Rate.am-ի։
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 476 ՀՀ դրամ նվազագույն և 477 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում 479.5 դրամ նվազագույն և 480.50 դրամ առավելագույն փոխարժեքներով:
Մեկ եվրոն գնվում է 551 դրամ նվազագույն և 559 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն վաճառվում է 562 դրամ նվազագույն և 568 դրամ առավելագույն փոխարժեքներով:
Ռուսական մեկ ռուբլին գնվում է 7.85 դրամ նվազագույն և 8.47 դրամ առավելագույն փոխարժեքներով: Ռուսական մեկ ռուբլին վաճառվում է 8.10 նվազագույն և 8.22 առավելագույն փոխարժեքներով: