Օդեսայի ափերի մոտ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների գերմանական նավ՝ ռազմամթերքով
ՖՈՏՈՕդեսայի ափերի մոտ՝ Սև ծովի ավազանում, հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների գերմանական նավ՝ ռազմամթերքով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ ջրասուզորդները «Թեոդորիխ» նավը հայտնաբերել են Օդեսայի մարզի Լեբեդևկա գյուղի ափերի մոտ, դրանում եղել է ռազմամթերք։
Նույն օրը՝ ավելի ուշ, Բալտա քաղաքի մոտակայքում դաշտային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների հրետանային արկ։