Ո՞վ ես դու ըստ հնդկական հորոսկոպի: 27 բոլորովին տարբեր նշաններ
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Հնդկական տարին բաժանված է ոչ թե 12 հավասար մասերի, ինչպես մենք ենք սովոր, այլ մի ամբողջ 27 մասի: Բոլոր 27 նակշատրերը (լուսնային ցիկլի մասեր) խորհրդանշում են կենդանու, որի խառնվածքը զգալի չափով ազդում է նաև մարդու կյանքի և արարքների վրա:
Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ հնդկական հորոսկոպը: Իմացեք ով եք դուք ըստ այդ հորոսկոպի:
Հովատակ
13-26 ապրիլ
Անսանձ, ազատատենչ նշան է: Բնավորության գլխավոր գծերն են՝ պարզություն, ազնվություն, անշահախնդրություն:
Փիղ
27 ապրիլի – 10 մայիս
Ամբիցիոզ ինդիվիդուալիստ: Աշխատասեր, ծանրակշիռ: Պասիվ է ինտիմ հարաբերություններում:
Ոչխար
11-24 մայիս
Նշան, ով երկու կես է լինում ազնվության և խաբեության, աշխատասիրության և ծուլության, հանգստության և բռնկունության միջև: Ավելի հաճախ հաղթում են դրական որակները, բայց կան անհատականություններ, ում կյանքը միշտ «հակառակ է»:
Օձ
25 մայիս – 7 հունիս
Շատ նեղացկոտ նշան է՝ փափուկ և բարի սրտով: Տարբերակիչ բնավորության գծերն են՝ երազկոտություն, ստեղծարարություն, զգացմունքայնություն:
Էգ օձ
8-20 հունիս
Ակտիվ, խիզախ արկածախնդրուհի, ով սիրում է ճանապարհորդել: Սուր միտք, խորաթափանցություն, հիպնոզացնելու ունակություն:
Շուն
21 հունիս – 4 հուլիս
Ընկերասեր, բայց չափազանց ավտորիտար նշան: Կյանքում առաջնորդ է, ազնիվ է և խելացի:
Էգ կատու
5-18 հուլիս
Խորաթափանց և խելացի անձնավորություն, ով իր կողքին չի հանդուրժում անհնազանդությունը իր բոլոր դրսևորումներով: Բայց նույն ժամանակ կատուն ժիր է, քնքուշ և նուրբ:
Խոյ
19 հուլիս – 1 օգոստոս
Ստեղծագործ անձնավորություն՝ հարուստ երևակայությամբ և կրեատիվ մտածելակերպով: Լավ, պատասխանատու ընտանիքի մարդ, իսկ աշխատավայրում՝ կատարող:
Կատու
2-15 օգոստոս
Հումորի հրաշալի զգացողություն, հիպնոտիկ իշխանություն հակառակ սեռի նկատմամբ, բարձր ինտելեկտ: Զգայուն է և նուրբ, բայց շատ եսասեր:
Առնետ
16-29 օգոստոս
Կամակոր և շատ լպիրշ նշան է: Միշտ ձգտում է իշխանության և ուրիշների վրա գերակայելուն: Հարաբերություններում կոնսերվատիվ է, կյանքում միակ սիրո կողմնակից:
Էգ առնետ
30 օգոստոս – 12 սեպտեմբեր
Մեծ նշանակություն է տալիս նյութական արժեքներին: Եվ այդ պատճառով առավելագույնս հանգիստ է, փառասեր և ամբիցիոզ:
Ցուլ
13-25 սեպտեմբեր
Ցլերը հակված են դեպրեսիաների և սթրեսերի, որոնց պատճառը սեփական անձի հանդեպ թերահավատությունն է: Ընկերական շրջապատում ընկերասեր են և ուրախ:
Գոմեշուհի
26 սեպտեմբեր – 9 հոկտեմբեր
Մեծահոգի և խոցելի նշան է, որի հանգստության տակ շատ հաճախ թաքնված է հոգու վերքերն ու դատարկությունը…
Վագրուհի
10-22 հոկտեմբեր
Խարիզմատիկ, կրքոտ, մեգագրավիչ անձնավորություն, ով միշտ շատ երկրպագուներ ունի։ Չի կարողանում ժամանակին կանգ առնել, այդիսկ պատճառով գերադասում է ազատ հարաբերություններ՝ առանց որևէ պարտավորությունների։
Գոմեշ
22 հոկտեմբեր – 5 նոյեմբեր
Գոմեշի հիմնական նպատակը՝ հասնել հաջողության և հարստության։ Հանուն դրա նա պատրաստ է անտեսել փառասիրությունը։
Շարունակությունն՝ այստեղ.