Ֆելիքս Խաչատրյանի վերադարձի համերգն ու հայտնի հյուրերը
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Ֆելիքս Խաչատրյանը դուրս է գալիս կուլիսից. տևական դադարից հետո 3.33 խումբը կրկին համերգ ունեցավ «Կամի» ակումբում։ Այս համերգն ազդարարում էր Ֆելիքս Խաչատրյանի վերադարձը։ Թեև 3.33–ը երբեք դադար չի առել` նորությունների երբեմն ավելի ակտիվ, երբեմն ավելի պասիվ փուլերով, համերգային առումով Ֆելիքսը տևական ժամանակ լուռ էր։
«Դուրս ենք գալիս կուլիսից» խորագրով համերգը խորհրդանշական էր. Ֆելիքսը վերադառնում է ոչ միայն բեմ, այլև հեռուստատեսություն։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։ 3.33-ի հանդիսատեսի շարքերում խմբի հավատարիմ երկրպագուներն էին, այդ թվում մի շարք հայտնիներ` Սոս Ջանիբեկյանն ու ընկերուհին` Մադոննան, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Հովհաննես Ազոյանը` Հովոն, Վարշամ Գևորգյանը, Դիանա Մալենկոն, Արման Նշանյանն ու կինը` Վիկան, և այլք։
Վերջին ամիսներին 3.33–ը մեկը մյուսի հետևից նոր երգեր էր թողարկում։ Համերգի ժամանակ հիմնականում հնչեցին նոր երգերը, սակայն կան երգեր, առանց որոնց անհնար է պատկերացնել խմբի համերգը։ Այսպիսիներից մեկը «Տիկնիկներն» է, որի ժամանակ Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքում ուղիղ եթեր ապահովեց Ֆելիքսի համերգից։
Համերգի ընթացքում Ֆելիքսն ու Արման Սոլոմոնյանը ներկայացրին իրենց համատեղ աշխատանքները։ Ֆելիքսը նկատեց, որ Արմանի հետ կարճ ժամանակում մի ամբողջ ալբոմ ստեղծեցին։ Հնչեց նաև «Արևից» ստեղծագործությունը` երգչուհի Մարտա Կիրակոսյանի հետ։
Շարունակությունն՝ այստեղ.