Անդրեյ Մալախովը հեռանում է ռուսական Առաջին ալիքից
ՖՈՏՈՀաղորդավար Անդրեյ Մալախովը հեռանում է ռուսական Առաջին ալիքից։ Ինչպես հայտնում է ruposters-ը՝ Մալախովն աշխատելու է ВГТРК` России-1 հեռուստաընկերությունում։ Հայտնի է, որ այժմ Մալախովի տաղավարում նկարահանվելու է На самом деле հաղորդաշարը, որի հաղորդավարը Դմիտրի Շեպելյովն է։
Լրագրող Եգոր Մաքսիմովը նշել է, որ Առաջին ալիքը զիջում է իր դիրքերը, իսկ Մալախովի հեռանալն ավելի է բարդացնում իրավիճակը։ «Հաշվի առնելով, որ Առաջին ալիքը վարկանիշով զիջում է России-1-ին, իսկ Էռնեստից (Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնեստ Լվովիչ) նաև Главкино-ն են վերցրել՝ Կոնստանտին Լվովիչի համար դժվար կլինի»,– ասել է նա։
Մալախովի հեռանալու մասին տեղեկությունը հաստատել է նաև Р-Спорт-ի գլխավոր խմբագիր Վասիլի Կոնովը։ Սակայն Մալախովն ու Առաջին ալիքի ներկայացուցիչները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս ամենը։
Նշենք նաև, որ համացանցում Մալախովին սկսել են համեմատել Մաքսիմ Գալիկինի հետ, որը նույնպես դուրս էր եկել Առաջին ալիքից ու տեղափոխվել էր России-1, սակայն մեծ հաջողություններ չէր ունեցել։