8 տարօրինակ նշան, որ դուք իրականում սիրահարվել եք
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Սիրահարվելը այդքան էլ դժվար չէ, բայց ինչպե՞ս հասկանալ, որ դա իրական է…
Սիրահարվելը այդքան էլ դժվար չէ, բայց ինչպե՞ս հասկանալ, որ դա իրական է: Եթե դուք ձեզ մոտ նկատել եք այս նշանները, որոնք առաջին հայացքից աբսուրդային են թվում՝ ուրեմն դուք իրոք սիրահարվել եք:
1. Այդ մարդը նյարդայնացնում և բարկացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք դա հանդուրժել
Միգուցե նա անընդհատ միևնույն սխալն է գործում, չնայած նրան, որ դուք ասում եք թե ինչպես է ճիշտ: Երբեմն դա այն աստիճան է ձեզ հունից հանում, որ դուք ի սրտե ասում եք. «Ոնց է ինձ դա բարկացնում…» կամ «ատում եմ, երբ դու դա անում ես»: Բայց դա չի խանգարում ձեզ լինել միասին: Եվ դուք նրան հանդուրժում եք ոչ այն պատճառով, որ վախենում եք բաժանվելուց և միայնակ մնալուց, այլ որովհետև սիրում եք:
2. Դուք բարդացրել եք ձեր կյանքը հանուն այդ մարդու
Միգուցե ձեր միջև մեծ հեռավորություն է, բայց դուք պատրաստ եք դա հաղթահարել, իսկ միգուցե որոշել եք ընդհանրապես տեղափոխվել: Միգուցե այդ մարդը բազմաթիվ պրոբլեմներ ունի, բայց դուք պատրաստ եք զոհել ձեր ժամանակը և էներգիան հանուն նրա: Միգուցե թվում է, որ ամբողջ աշխարհը ձեր դեմ է, բայց դուք պատրաստ եք ընդունել այդ մարտահրավերը:
3. Ձեզ միևնույնն է ինչի մասին խոսել
Դուք չեք անհանգստանում որ խոսում եք ոչնչի մասին: Դուք կարող եք խոսել նաև եղանակի մասին, իսկ կարող եք շատ հարմարավետ լռել: Ձեզ կարևոր է նրա ներկայությունը:
4. Դուք պատրաստ եք անել այն, ինչ չէիք պատրաստվում
Տղամարդիկ՝ աղջկա հետ ժամերով «չափչփել» խանութները: Կանայք՝ կես օր նրա ձկնորսության «արարողությանը» մասնակցել: Ուղղակի այն պատճառով, որ դուք ցանկանում եք, որպեսզի նրա համար հաճելի լինի և որպեսզի նրա կողքին լինեք:
5. Դուք վիճում եք
Եթե մարդիկ չեն վիճում, ապա նրանց համար միևնույնն է, նրանք անտարբեր են, որ մյուս մարդը համաձայն չէ, որ կարծիքները չեն համընկնում: Վեճը՝ դա ոչ անտարբերության նշան է:
6. Դուք չեք ամաչում ձեզանից և ձեր մարմնից այդ մարդու ներկայությամբ, և ձեզ չի ամաչացնում նույնը նրա մոտ
Ոչ միայն մերկ քայլել, այլ նաև, օրինակ զկռտալ նրա ներկայությամբ: Եվ միասին ուղղակի ծիծաղել: Եվ չզգալ անհարմարավետություն:
Շարունակությունն՝ այստեղ.