Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետի. ՏՎԽ կարծիքը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից տեղի է ունեցել լրագրողի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անիրավաչափ միջամտություն: Այս մասին նշված է Տեղեկատվական վեճերի խորհրդի տարածած կարծիքում, կապված ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ ոստիկանապետի կողմից լրագրող Սիրանույշ Պապյանին վիրավորելու միջադեպին:

Տեղեկատվական վեճերի խորհրդի տարածած կարծիքում, մասնավորապես, ասվում է.

«2016 թվականի ապրիլի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարճ հարցազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել ոստիկանապետին ոստիկանության բարեփոխումների մասին։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ոստիկանությունը շարունակում է քաղաքացիական ակտիվիստներին բերման ենթարկելու պրակտիկան, հետեւաբար բարեփոխումները նկատելի չեն, ՀՀ ոստիկանապետը հակադարձել է. «դա տեսողության, լսողության եւ հասկանալու խնդիր է. ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել, ուղղակի մարդիկ կան, որ ուզում են դա տեսնել, մարդիկ կան՝ չեն ուզում տեսնել։

Ես կարծում եմ, որ լրագրողները, եթե իհարկե նրանք լրագրողներ են, ոչ թե բեյջերը բաժանած տղաներ եւ աղջիկներ, բոլորս էլ գիտենք, որ ընտրություններում բեյջեր են բաժանում… երբ լրագրողը չի խոչընդոտում, կարող են լինել նաեւ սխալներ, բայց մենք տեսնում ենք մեր սխալները եւ ուղղում, բարեփոխվեք սիրելիներս, դուք շատ հին եք, դուք հին եք մնացել, դուք դեղնում եք, գունաթափվում եք»։

Այնուհետեւ լրագրող Սիրանույշ Պապյանը, հակադարձելով վերը նշված դիտարկմանը, նշել է, որ «մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները», որին ի պատասխան ոստիկանապետը պատասխանել է «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։

Սույն թվի մայիսի 2-ին Սիրանույշ Պապյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանապետի Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (քաղ. գործ թիվԵԿԴ/1676/02/16) Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման հիմքով։ Հայցվորը դատարանից խնդրել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետին ներողություն խնդրել հրապարակավ իրեն վիրավորելու համար։ Դատական վարույթն ընթացքի մեջ է, առաջին դատական նիստը նշանակված է սույն թվի հուլիսի 26-ին։

Խորհուրդը իր նախկին որոշումներում բազմիցս անդրադարձել է այն հարցին, որ ժողովրդավարական հասարակարգում լրատվամիջոցները եւ լրագրողները ունեն հատուկ առաքելություն, այն է տարածել տեղեկություններ ու գաղափարներ հանրային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, իսկ հանրությունն իրավունք ունի ստանալու նման տեղեկությունների ու գաղափարների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիմնական կրողները լրագրողներն են ու լրատվամիջոցները։ ՀՀ Սահմադրական դատարանը այս առումով հայտարարել է, որ հասարակական եւ քաղաքական (հանրային) գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Ի տարբերություն վերջինների` հանրային եւ քաղաքական գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է, ուստի ավելի մեծ հանդուրժողականություն է պահանջում:

Դա բխում է նաեւ ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից, քանի որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաեւ հանրային ծառայության միջոցով, եւ այդ ծառայությունը կրող անձանց հանրային եւ մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ: Այս վերջին պայմանը ստիպում է քաղաքական գործիչներին ու հանրային պաշտոնյաներին դրսեւորել առավել մեծ հանդուրժողականություն ազատ խոսքի հանդեպ, քան մասնավոր քաղաքացիները։

Տվյալ դեպքում լրագրողը հարցազրույցի ընթացքում բարձրացրել է հանրային նշանակություն եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրի մասին հարց. Մի կողմից ոստիկանական համակարգում արդեն տեւական ժամանակ ընթացող եւ այդ մասին լայնորեն ազդարարվող բարեփոխումները եւ մյուս կողմից քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ շարունակվող հետապնդումները։

Այսինքն, լրագրողի հարցադրումը, որը որոշակի հռետորական բնույթի էր, նպատակ ուներ ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել բարեփոխումների քաղաքականության եւ հիմնարար իրավունքների շարունակվող խախտումների միջեւ հակասության վրա, որն անկասկած ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող եւ հանրությանը հուզող կարեւոր հարց է։ Ի պատասխան նման հարցադրմանը, ոստիկանապետը անձնավորել է իր պատասխանը՝ թիրախավորելով լրագրողի անձը եւ սեռը։ Ցանկացած թիրախավորում ինքնին բարձրացնում է նաեւ խտրականության մասին հարց։

Նման պայմաններում հնարավոր չէ ասել, որ հանրային պաշտոնյան դրսեւորել է անհրաժեշտ զսպվածություն ու հանդուրժողականություն, որի պայմաններում Խորհուրդը գտնում է, որ տեղի է ունեցել լրագրողի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անիրավաչափ միջամտություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное