Նորաձևության նոր ճյուղ․ 3D տպիչով տպված հագուստ
ՖՈՏՈLife.Tert.am/Նորաձևությունը չափազանց բազմազան է։ Թվում է, թե տարբեր ճյուղեր և ուղղություններ ունեցող ոլորտն այլևս ոչ մի կերպ չի կարող զարմացնել, սակայն տեխնոլոգիական զարգացումները չեն դադարում նորարարական լուծումներ առաջարկել։
Tochka-ն գրում է, որ վերջերս նորաձևության պատմության մեջ առաջին անգամ ներկայացվել է 3D տպիչով տպված հագուստի ամբողջական հավաքածուն։ Հավաքածուի դիզայները Դանիտ Պելեգն է, ով կարծում է, որ հագուստի պատրաստման այս եղանակը կնվազեցնի մոլորակի աղտոտվածության աստիճանը։
Danit Peleg Liberty Leading the People բրենդի արտադրանքը պատրաստելու համար բավականին շատ ժամանակ է հարկավոր։ Հագուստի մեկ կտորը պատրաստելու համար մոտավորապես 100 ժամ է հարկավոր։ Ստեղծված հագուստը բավականին նորաձև ու ոճային տեսք ունի և շատ շուտով կարող է իրական թրենդի վերածվել։