Սիրահարների միմյանց ձեռք բռնելու 9 տարբերակ և ինչ է դա նշանակում
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Երկուսի հարաբերություններում կարևոր է յուրաքանչյուր դետալ՝ բառ, հայացք, հպում։ Որքա՞ն հաճախ եք բռնում միմյանց ձեռքից։ Բռնո՞ւմ եք արդյոք ընդհանրապես։ Հարաբերություններում զուգընկերոջ ձեռք բռնելը շատ բան է նշանակում, իսկ այն, թե ինչպես եք բռնում՝ կարող է շատ բան պատմել ձեր զգացմունքների մասին։
1. Ափերն ուղղված են դեպի ներքև
Նա, ում ափը ներքև է ուղղված, գլխավորող դերում է հանդես գալիս հարաբերություններում։ Ափի այդպիսի դիրքը խոսում է զուգընկերոջը պաշտպանելու ցանկության մասին և ավելի հատկանշական է տղամարդկանց։ Տղամարդը վերցնում է կնոջ ձեռքը, որպեսզի անցկացնի փողոցը կամ ամբոխի միջով։
2. Հյուսված մատներ
Զույգերը, ովքեր միմյանց ձեռք բռնելուց հյուսում են մատները՝ այդպիսով արտահայտում են միմյանց հանդեպ խորը կապը։ Եվ նրանց միմյանց մոտ է պահում արդեն ոչ թե ֆիզիկական գրավչությունը՝ նրանց հարաբերությունները վաղուց արդեն անցել են մեկ այլ մակարդակ։ Նրանք հոգ են տանում և ազնիվ են մեկմեկու հանդեպ։
3. Մեկը բռնում է մյուսի մատներից
Երբ ձեր զուգընկերը տանում է ձեզ՝ բռնելով ոչ ամբողջ ձեռքը, այլ մի քանի մատներ, դա ինչ-որ բան է նշանակում։ Դուք երկուսդ էլ անկախ եք, խիզախ, դուք ունեք սեփական հետաքրքրությունները, որոնք դուրս են ձեր հարաբերություններից։ Ամենայն հավանականությամբ, դուք երկուսդ էլ սիրում եք միայնակ մնալ ինքներդ ձեզ հետ և փորձում եք պահպանել սեփական անհատականությունը։ Բայց օրվա վերջում դուք անպայման միասին կլինեք, որովհետև ձեր հարաբերությունները ամուր են և վստահելի։
4. Մեկը բռնում է մյուսի մատից
Եթե դուք բռնել եք զուգընկերոջ մեկ մատից, դա նշանակում է, որ ձեզ կապում է անհավանական հանգիստ հարաբերությունները, որտեղ կա և ռոմանտիկա և չարաճճիություն։ Ձեր երկրորդ կեսը կարող է պարբերաբար բռնել ձեր մատից, այդպիսով սիրախաղալով ձեզ հետ։
5. Բռնվածք ուսի վրայով
Ինչպես մատների հյուսվածքի դեպքում, այսպիսի գրկախառնության տեսակը նշանակում է, որ դուք շատ մոտ եք, սակայն սա արդեն չի մտնում «մեկմեկու ձեռք բռնել» հասկացողության մեջ։ Եթե ձեզ այդպես են գրկել, նշանակում է զուգընկերը այդպիսով արտահայտում է ձեզ և ձեր հարաբերությունները պաշտպանելու ցանկությունը։
Շարունակությունն՝ այստեղ.