5 նշան այն բանի, որ դուք սիրում եք նրան, ով արժան չէ ձեր սիրուն
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Սիրել նրան, ով չի սիրում քեզ՝ դա միայն դեռահաս տարիքի սիրո մասին պատմություն չէ, երբ մեկի շունչն է կտրվում, իսկ մյուսը բացարձակ անտարբեր է: Դա կարող է լինել նաև իրական պատմություն, երբ երկուսը հարաբերության մեջ են, սակայն մեկը սիրում է, իսկ մյուսը թողնում է, որ իրեն սիրեն: Ավելին, այդպիսի միությունը կարող է նաև կապվել ամուսնությամբ: Ինչպե՞ս բացահայտել մակաբույծ մարդուն, ով սնվում է ուրիշի սիրով:
1. Նա դավաճանում է և խաբում
Եկեք մի անգամից ասենք, որ նմանատիպ հարաբերությունը կախված չէ որևէ սեռից: Խաբել կարող է և՛ տղամարդը, և՛ կինը: Ինչո՞վ է առանձնանում այդպիսի մարդը: Ազնվության բացակայությունը՝ ակտիվ է և դրա վրա է նա ստեղծում յուրաքանչյուր հարաբերություն: Նրանք հաճախ վարում են երկակի կյանք, որում դուք ընդամենը մի մաս եք, այլ ոչ ամբողջ:
2. Նրանք վերցնում են՝ չտալով
Սերը հարաբերություններում՝ երբ յուրաքանչյուրը անշահախնդիր տալիս է ուշադրությունը, ուժերը, ռեսուրսները, չհաշվելով թե որքան է մուտք է եղել իր հաշվին: Նրանք, ովքեր չեն սիրում, սովորաբար գտնում են, որ բարին պետք չէ աջ ու ձախ շաղ տալ: Նրանք ձգտում են վերցնել որքան հնարավոր է շատ: Իսկ ամենաանպատկառները ամեն ինչ շրջում են այնպես, որ իբր դեռ դուք պետք է երջանիկ լինեք նրանց սեր տալու համար: Պարզ է, որ այստեղ չարչիության և ցինիզմի հոտ է գալիս:
3. Նրանք նվաստացնում են զուգընկերոջը
Այդպիսի մարդիկ այնքան են կենտրոնացած իրենք իրենց վրա, որ ակամայից հիշում ես անգլիական արտահայտությունը. «ME,MYSELF AND I» (ես, ես և էլի ես): Ձեր կարիքների մասին նրանք կմտածեն ամենավերջին հերթին, եթե կմտածեն իհարկե ընդհանրապես: Երբեմն այդպիսի հրեշային անուշադրությունը ուղեկցվում է հումորներով և ծաղրանքներով, որոնք բոլորովին էլ անմեղ չեն: Վերջիվերջո դուք կլինեք արցունքակալած աչքերով կամ դեպրեսիայի մեջ: Իսկ նրա՞նք: Իսկ նրանք թքած ունեն ձեր զգացմունքների վրա:
4. Նրանք անհուսալի են
Դա կարող է լինել բնավորության գիծ, սակայն հաճախ այդպիսի վերաբերմունքի նրանք արժանացնում են կոնկրետ մարդու: Եթե տղամարդը կամ կինը պարբերաբար մոռանում են իրենց խոստումների մասին, ապա կարող եք չկասկածել՝ առաջնահերթությունների ցանկում դուք գտնվում եք վերջին տեղում:
Շարունակությունն՝ այստեղ.