Ինչպես հասկանալ, որ մարդը ստում է
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Բոլորն են ստում: Մենք բոլորս էլ, այս կամ այն աստիճանի, պարբերաբար կամ անընդհատ խաբում ենք ինչ-որ մեկին և խաբվում ենք նաև ինքներս: Որոշ մարդիկ դա անում են սովորույթի համաձայն՝ առանց վատ մտքերի: Բայց երբեմն, որպեսզի չընկնենք դժվար իրավիճակների մեջ՝ ավելի լավ է նախապես ճանաչել սուտը:
Եվ այսպես, մի քանի հուշում, որոնք կօգնեն հասկանալ, որ մարդը ստում է.
1. Ճշմարտախոս մարդը անընդհատ օգտագործում է մեծ թվով ժեստեր: Չէ՞ որ հենց այդպես նա կարող է դուրս թողնել իր էմոցիաները և սթափեցնել այլ մարդու:
2. Սուտասանը՝ ընդհակառակը, աշխատում է քիչ դիմել ժեստերին, քանի որ հասկանում է, որ ոչ ճիշտ ժեստը կարող է բացահայտել իր սուտը: Եվ երբ մարդը ստում է, նա աշխատում է գրեթե չդիմել ժեստերին:
3. Երբ մարդը ստում է, նա աշխատում է վերացարկել զրուցակցին՝ թաքնվելով սեղանի կամ համակարգչի ետևում:
4. Եթե ցանկանում եք համոզվել՝ ստո՞մ է արդյոք մարդը Ձեզ, ուշադրություն դարձրեք դեմքին հպումների քանակին: Ստախոսի մոտ այն չափազանց շատ է:
5. Նաև ստախոսը անընդհատ ձեռքում ինչ-որ բան է պտտում՝ գրիչ, թուղթ, փողկապ, մազերի փունջը և այլն: Չնայած այս ժեստին պետք չէ շատ ուշադրություն դարձնել, քանի որ գոյություն ունեն ուղղակի նյարդային մարդիկ, որոնք անընդհատ ինչ-որ բան են «պտտում» ու «փորփրում»:
6. Շատ հաճախ ստից առաջ մարդը դադար է վերցնում՝ սուրճ է ըմպում, ծխախոտ է վառում կամ սկսում է հազալ: Այդ ոչ մեծ դադարի ժամանակ՝ մարդը ժամանակ է ստանում իր սուտը մի լավ հորինելու համար:
7. Մասնակիորեն ստի ժամանակ մարդը մի փոքր թեքվում է զրուցակցից կամ գրկում է ինքն իրեն:
8. Զրույցի ժամանակ՝ ստախոսը կտրուկ հեռու է քաշվում, իսկ նրա ժեստերը դառնում են փակ:
9. Սովորաբար ստախոսները լարված են լինում:
Շարունակությունն՝ այստեղ.