Աշխարհի 10 ամենաաղքատ երկրները
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Երկրների եկամտի հաշվարկներով զբաղվում է Համաշխարհային բանկը: Բանկը հավաքում է տվյալները ըստ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, ՀՆԱ-ի աճի և զարգացման մակարդակի, պետական եկամուտների, արտահանման և ներկրման: Արդյունքը ստացվում է բավական օբյեկտիվ: Այդպիսի երկրներում գործազրկության, ինչպես նաև հանցագործությունների մակարդակը չափազանց բարձր է:
Եվ այսպես, ներկայացնում ենք աշխարհի 10 ամենաաղքատ երկրները:
Մադագասկար
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 950$
Վերջին 10 տարիների ընթացքում Մադագասկարի բնակչությունը գտնվում է բավական վատ դրության մեջ: Ֆինանսական ճգնաժամը բնակչության մեծ մասին կանգնեցրել է սովի շեմին: Միգուցե կղզին հեքիաթային տեսք ունի, սակայն այդ հեքիաթը իրականում բավական մռայլ է:
Տոգո
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 900$
Արևմտյան Աֆրիկայի այս փոքրիկ երկիրը նույնպես չի կարողանում հաղթահարել ճգնաժամը: Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի դուրս հանի բնակչությանը աղքատությունից: Անվճար ուսումն ու բժշկությունը մի փոքր գունավորում են տեղական կյանքը:
Մալավի
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 850$
Իսկ ահա այստեղ բժշկության հետ կապված պրոբլեմներ կան: Ամբողջ երկրում կա ընդամենը հինգ հիվանդանոց և բժկի մոտ հայտնվելը պրակտիկորեն անհնար է: Ինչպես երևում է, կյանքը Մալավիում չի զարգացել վերջին մի քանի դարում՝ խրճիթներ, որսորդություն, հավաքչություն, աղքատություն և վաղաժամ մահացություններ:
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 700$
Մարդիկ իրենց ամբողջ ժամանակը ծախսում են աշխատանքի վրա՝ և դա միևնույն է բավարար չէ ընտանիքին կերակրելու համար: Տեղաբնակները, հիմնականում, զբաղվում են գյուղատնտեսությամբ, սակայն Աֆրիկական կլիման հողագործության համար բոլորովին բարենպաստ չէ:
Նիգերիա
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 600$
Ընդհանուր առմամբ, Նիգերիայի կառավարությունը ցուցադրում է իրեն լավ կողմերով՝ բնակչության կյանքի մակարդակը գնալով աճում է՝ իհարկե բավական դանդաղ:
Շարունակությունն՝ այստեղ.