Ո՞վ եք ըստ մայաների հորոսկոպի
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Հայտնի է, որ մայաների մոտ զարգացած էր աստղագիտությունն ու աստղաբանությունը: Իմացեք, թե ով եք դուք ըստ մայաների կենդանակերպի նշանների:
Չեն (2-21 հունվար)
Մարդիկ, ովքեր ծնվել են չեն նշանի տակ՝ գիշերային մարդիկ են: Նրանց էներգիան սկսում է աճել անմիջապես արևի մայր մտնելուն պես:
Լիալուսինը այս մարդկանց դարձնում է հուսահատ, վայրի և անհավանական նպատակասլաց:
Բնավորությունը և մտքերի ահռելի հոսքը սանձելու համար, մայաները այս մարդկանց խորհուրդ էին տալիս զբաղվել մեդիտացիայով:
Յաշ (22 հունվար – 10 փետրվար)
Այս մարդկանց վարքի վրա զգալիորեն ազդում է Վեներա մոլորակը: Հենց այս մոլորակն է այս մարդկանց օժտել բնության և ամբողջ կենդանի աշխարհի հանդեպ անսահման սիրով:
Դուք քնքուշ և հոգատար մարդ եք: Ձեր նման մարդկանցից հրաշալի դիվանագետներ և բանակցողներ են ստացվում: Դուք ծնված եք, որպեսզի հարթեք կոնֆլիկտները և հաշտեցնեք անհաշտելի կողմերին:
Ամենամեծ արժեքը ձեր համար՝ հարմոնիան է:
Սակ (11 փետրվար – 2 մարտ)
Մարդիկ, ովքեր ծնվել են սակի նշանի ներքո, աշխատում և ցուցաբերում են իրենց հիմնականում կեսօրին: Նրանց համար ամենահարմար ժամանակը՝ ցերեկային ժամն է: Նրանք աճում են արևի հետ, շատ աշխատասեր են և միշտ պատրաստ են կատարել ամենադժվար աշխատանքը:
Ձեր ուղղությունը՝ հյուսիսն է, իսկ թալիսմանը՝ գորտը: Դուք ուժեղ եք և ճկունություն եք դրսևորում ինչպես այս կենդանիները:
Կյանքում առավել շատ գնահատում եք արագ փոփոխությունները: Տեմպն ու փոփոխության ուրախությունը՝ ձեր ամեն ինչն է:
Կեն (3 – 22 մարտ)
Մարդիկ, ովքեր ծնվել են կենի նշանի ներքո, շատ են սիրում բնությունը և շատ հաճախ դառնում են բնապահպան: Նրանց կիրքը՝ կրակոտ է, սիրած գույնը՝ կարմիրն է, իսկ գլխավոր նպատակը՝ հզորություն և էներգիա:
Ձեր նման մարդկանց, մայաները խորհուրդ էին տալիս առավել հաճախ ժամանակ անցկացնել բնության գրկում՝ հատկապես անտառում: Դա կօգնի ավելացնել ձեր լավատեսությունը և լիցքավորվել էներգիայով:
Ձեր տոտեմային կենդանին՝ եղնիկն է:
Մակ (23 մարտ – 11 ապրիլ)
Մակ նշանը մայաների մեծագույն հանելուկներից մեկն է: Ձեր նման մարդիկ շատ են սիրում հանելուկներ, գաղտնիքներ և գաղտնիություն:
Անխոս դուք նույնպես արտաքին աշխարհից թաքցնում եք ձեր իրական էությունը:
Ձեզ թվում է, որ այս աշխարհի գլխավոր արժեքը՝ գիտելիքն է: Եթե դուք գիտեք մարդուն, նրա թուլությունը 100%-ով, ապա նշանակում է նրա կամքը ձեր ձեռքերում է:
Ձեր սիրած թիվն է՝ 3, Այս թիվը միաժամանակ հավասարակշռության և աստվածային խորհրդանիշն է:
Կանկին (12 ապրիլ – 1 մայիս)
Մարդիկ, ովքեր ծնվել են կանկինի նշանի ներքո ավելի սուր են զգում սերը երկրի և գլխավերևում շողացող արևի հանդեպ: Նրանք ընդունում են հանուն հաջողության և երջանկության շատ աշխատելու անհրաժեշտությունը:
Եթե դուք վերցրել եք որևէ աշխատանք, ապա այն երբեք կիսատ չեք թողնի, դուք միշտ գործերը ավարտին եք հասցնում:
Կենդանին, որը հոգեպես համապատասխան է ձեզ՝ շունն է: Ինչպես և այս ազնվազարմ արարածները, դուք հայտնի եք ձեր հավատարմությամբ և ամուր բնավորությամբ:
Մուվան (2 – 21 մայիս)
Այս մարդիկ՝ մի ամբողջ հակասությունների շարք են: Նրանք ունեն մի անգամից երկու հովանավոր տարր՝ կրակը և ջուրը: Ի՞նչ է տեղի ունենում, երբ այս երկու տարրերը միաձուլվում են: Իհարկե ամպրոպ:
Դուք լի եք անսանձ էներգիայով, որն անընդհատ դուրս է ուզում ժայթքել: Դրանք ղեկավարել՝ ոչ միշտ եք ունակ, այդ պատճառով հակված եք իմպուլսիվ արարքների և չմտածված որոշումների:
Ձեր մեջ այս ամենը զարմանալի կերպով ներդաշնակված է իմաստության հետ: Այդ պատճառով ձեր տոտեմային կենդանին է բուն: Միայն դուք կարող եք նայել խավարին և տեսնել ճշմարտությունը:
Պեկս (22 մայիս – 10 հունիս)
Պեկսի նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե առաջնորդներ են: Նրանք ուժ են հավաքում շրջապատող մարդկանցից, և որպես օրենք, շարժվում են միայն առաջ և ուղիղ:
Նրանց տարրն է՝ ջրային գոլորշին, դա ջրի, հողի և կրակի խառնուրդն է:
Կայաբ (11 – 30 հունիս)
Լուսնի մարդիկ են: Նրանք շատ են սիրում հոգևորին վերաբերող և դժվարամատչելի երևույթները: Դուք ամենային հավանականությամբ ունեք ավելի խորը աշխարհայացք, քան շրջապատող մարդիկ:
Դուք կարողանում եք հեշտությամբ կարդալ տողատակերը և երիտասարդ տարիքից հայտնի եք ձեր իմաստությամբ:
Կումկու (1 – 20 հուլիս)
Այս մարդիկ ի ծնե քաղաքագետներ և մանիպուլյատորներ են: Նրանք շատ են սիրում բանավեճեր, հայտնի են իրենց ինտելեկտով և իմաստությամբ:
Ձեզ համար չկա ավելի քաղցր բան, քան հաղթանակը ինտելեկտուալ մրցավեճում: Ընդ որում դուք շատ արագ եք մտածում և որոշումներ կայացնում: Իսկ հարմարվողականության հետ կապված հարցում՝ հավասարը չունեք:
Փոփոխությունները երբեք չեն վախեցրել ձեզ: Իսկ իշխանությունը միշտ ձգել է ձեզ ինչպես մագնիսը:
Վեյեբ (21 – 25 հուլիս)
Մայաները այս նշանի տակ ծնվածներին համարում էին իսկական անոմալիա: Եվ դա հասկանալի է՝ այս նշանի համար շատ քիչ օրեր են հատկացված և հետևաբար այս նշանի տակ ծնված մարդիկ էլ շատ քիչ են:
Վեյեբը աշխարհ է գալիս, որպեսզի իր հետ բերի հարմոնիա, իսկ մարդկանց տա՝ փոխզիջումների գնալու և բանակցելու ունակություն: Դուք հավասարակշռության, ինտելեկտի և հազվագյուտ հաջողության տեր մարդ եք: Եթե աշխարհում կա մի բան, որը տանել չեք կարողանում՝ դա նեգատիվն է:
Որտեղ էլ լինեք, ձեզ կուղեկցի հաջողությունը: Իսկ շրջապատում գտնվող մարդիկ միշտ ուրախ կլինեն ձեզ տեսնել:
Պոպ (26 հուլիս – 14 օգոստոս)
Այս նշանի մարդիկ նույնպես առաջնորդներ են: Բայց նրանց առանձնահատկությունը՝ հսկայական մասշտաբների և մտադրությունների հանդեպ կիրքն է: Ձեզ միշտ քիչ են եղել ձեր ձեռքբերումները, դու առանց հոգնելու ձգտում եք հեգեմոնիայի ամեն ինչում:
Դուք ձեզ հանգիստ և հարմարավետ եք զգում միայն այն դեպքում, երբ զբաղված եք որևէ էքստրաօրդինար գործով:
Վու (15 օգոստոս – 3 սեպտեմբեր)
Այս մարդիկ շատ նման են չեն նշանի տակ ծնված մարդկանց: Ձեր ժամն է՝ գիշերը, գլխավոր որակը՝ իմաստությունը: Բայց նույն ժամանակ դուք կարողանում եք էներգիա քաղել արևից: Այս հակադրությունների մեջ է ձեր ամբողջ էությունն ու հանելուկը:
Շարունակությունն՝ այստեղ.