Որ տարիքում են կանայք ամենաառողջ երեխաներն ունենում
ՖՈՏՈՆախկինում կարծիք կար, թե որքան վաղ տարիքում կինը երեխա ունենա, այնքան ավելի առողջ կլինի վերջինը: Վերջին ուսումնասիրությունը, սակայն, այլ բան է ցույց տալիս:
Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է ծնողների տարիքն ազդում երեխաների առողջության վրա: Արդյունքում պարզվել է, որ ինչքան մեծ տարիքում են լինում ծնողները երեխային ունենալիս, այնքան վերջինը մեծ տարիքում քիչ է հիվանդանում ճարպակալումից, սիրտ-անոթային հիվանդություններից, արյան բարձր ճնշումից:
Նոր Զելանդիայում արված բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաառողջ երեխան ունենալու համար լավագույն տարիքը այն է, երբ ծնողները կամ գոնե միայն մայրը բարձր են 25 տարեկանից: