Մասնագիտության ընտրությունը ըստ նումերոլոգիայի
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Չկա այնպիսի մարդ, ով անտաղանդ լինի բոլոր առումներով։ Վաղ թե ուշ մարդու մոտ տաղանդ է բացահայտվում գործունեության այս կամ այն ոլորտում։ Ինչ-որ անհասկանալի կերպով Դուք հանկարծ սկսում եք նկարել, երգել, նվագել երաժշտական որևէ գործիքի վրա, տեսնել այն, ինչ չեն տեսնում ուրիշները։ Եվ այդ ամենը Ձեր մոտ ստացվում է շատ ավելի լավ, քան մյուսների։
Նումերոլոգիան՝ «գիտություն է», որն ուսումնասիրում է մարդուն ըստ նրա ծննդյան թվի։ Հերթականությամբ գումարեք բոլոր թվերը (օր, ամիս, տարի) և ստացված արդյունքի բոլոր թվերը նույնպես գումարեք իրար՝ և այդպես այնքան, մինչև ստացվի միանիշ թիվ։ Օրինակ, ծննդյան թիվն է՝ 15.02.1980։ Գումարում ենք՝ 1+5+0+2+1+9+8+0=27։ Ստացված թիվը երկնիշ է, ուրեմն գումարում ենք ևս մեկ անգամ՝ 2+7=9։ 9 թիվն էլ կլինի Ձեր թիվը, որով հնարավոր կլինի պարզել, թե որ տաղանդով է օժտել Ձեզ բնությունը։
Եվ այսպես, կատարեք այդ ոչ բարդ մաթեմատիկական գործողությունը և կարդացեք, թե ինչ է նշանակում Ձեր թիվը.
1 – առաջնորդի ունակություններ
Դուք կարող եք հաջողությունների հասնել յուրաքանչյուր կոլեկտիվ աշխատանքում, քանի որ կարողանում եք զբաղեցնել մարդկանց և տանել նրանց Ձեր ետևից։ Մարդիկ, ում համապատասխանում է տաղանդի այս թիվը՝ նախաձեռնող են, համառ, պատասխանատու են և շփվող։ Նրանք ի ծնե ղեկավարներ են։ Եթե հիմա զբաղեցնում եք ոչ բարձր պաշտոն, ժամանակն է հիշել, որ բոլորն էլ սկսել են փոքրից, և ժամանակն է անցնել․ ակտիվ գործողությունների։
2 – խաղաղասիրություն և դիվանագիտություն
Այս թիվն ունեցող մարդիկ օժտված են պայմանավորվելու, ամենահավակնոտ մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելու, յուրաքանչյուր վեճ և կոնֆլիկտ հարթելու տաղանդով։ Այս տաղանդով օժտված մարդիկ կարող են հաջողության հասնել գրեթե յուրաքանչյուր ոլորտում՝ նրանցից ստացվում են լավ հոգեբաններ, փաստաբաններ, դիվանագետներ և գործարարներ։
3 – կենսուրախություն և ոգեշնչում
3 թվով մարդիկ տարբերվում են իրենց հարուստ երևակայությամբ, էներգիայով լեցունությամբ և ստեղծագործելու ձգտումով և նաև մտքերը հրաշալի շարադրելու ունակությամբ, այնպես, որ նույնիսկ մտերիմ մարդիկ չեն կարող հասկանալ՝ դա ճի՞շտ է, թե՞ սուտ։ Երեքի մարդիկ հասնում են մեծ հաջողությունների գեղարվեստում, իսկ հատկապես դերասանական արվեստում։
4 – պրակտիկություն և կենտրոնացում
Կենտրոնանալու մեծ ունակությունը և մանրուքների հանդեպ մեծ ուշադրությունը օգնում է 4 թվի մարդկանց հասնել հաջողությունների նույնիսկ ամենաբարդ և միօրինակ աշխատանքում։ Նրանք հրաշալի կեպով կարողանում են կատարել դժվար հաշվարկներ և կառուցել պլաններ, այդ պատճառով հրաշալի են իրենց դրսևորում ֆինանսական ոլորտում, ինչպես նաև ճարտարապետական նախագծերում։
5 – հետաքրքրասիրություն և եռանդ
Նա ով ծնվել է այս թվի ներքո, ձգտում է ճանաչել աշխարհը, վերլուծել և բացատրել նրա զարմանալի երևույթները։ Եվ որպես օրենք, 5 թվի մարդիկ օժտված են ուժի մեծ պաշարով, որպեսզի կարողանան գտնել գիտելիքի նոր հորիզոններ։ Նրանցից հրաշալի գիտնականներ, ուսուցիչներ և հնեաբաններ են ստացվում։
Շարունակությունն՝ այստեղ.